Ֆիլիպիններում ձերբակալել են սկանդալային ամերիկացի երգիչ Քրիս Բրաունին: Որպեսզի լքի երկիրը, երգիչը տեսագրություն է արել, որտեղ ծնկաչոք խնդրում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային օգնել իրեն տուն վերադառնալ, հայտնում է lady.ru-ն:
Բրաունին ու իր պրոդյուսերին մեղադրում են խաբեբայության մեջ անցյալ տարվա դեկտեմբերի համերգի կասեցման համար: Դրա համար հիմա Քրիսին ժամանակավորապես արգելված է լքել Մանիլի տարածքը:
Ռեփերին չեն բանտարկել, այլ թույլ են տվել մնալ հյուրանոցում: 26-ամյա երգիչը իր Instagram-ում տեղադրել է միանգամից 3 տարօրինակ տեսագրություն: