ԱՄՆ-ում մտադիր են ստեղծել Nemesis հիպերքար, որը, ինչպես պնդում են Trion Supercars ընկերությունում, կմրցակցի Bugatti Veyron-ի հետ, հայտնում է novosti-n.org-ը:
Trion Nemesis-ը կանցնի սերիական արտադրության 2016 թվականին: Մեքենան կունենա 9 լիտրանոց հզոր V8 շարժիչ, ինչպես նաև կրկնակի տուրբո, որը կբարձրացնի շարժիչի հզորությունը մինչև 2000 ձիաուժ: Մեքենան կզարգացնի 100 կմ/ժ արագություն ընդամենը 2,8 վայրկյանում, իսկ նրա առավելագույն արագությունը կկազմի 450 կմ/ժ:
Trion Nemesis-ի ենթադրվող արժեքը կկազմի 1 միլիոն դոլար: Արժե նաև նշել, որ սերիական թողարկումը կսահմանափակվի 50 օրինակով: