Բելֆաստի Թագավորական համալսարանի գիտնականների խումբը PLoS ONE ամսագրում հոդված է հրապարակել՝ նվիրված բրնձի ճիշտ պատրաստմանը, հայտնում է newsru.co.il-ը:
Նախաբանում ասվում է, որ բրինձը պարունակում է մեծ քանակությամբ անօրգանական արսենիում: Արսենիումը ընկնում է բրնձի մեջ արդյունաբերական աղտոտվածության և բրնձի դաշտերում առկա թունաքիմիկատների միջոցով: Ընկնելով մարդու օրգանիզմ՝ արսենիումը մեծացնում է շաքարախտի, քաղցկեղի և այլ հիվանդությունների զարգացման ռիսկը: Բրինձը հատկապես վտանգավոր է երեխաների համար:
Սակայն գիտնականները հայտնաբերել են, որ բրնձի պատրաստումը քամիչում, ինչը նման է սրճեփին, թույլ է տալիս նրանից հեռացնել մոտ 85% թունավոր նյութեր:
Այդ սարքի օգտագործման ընթացքում եռացող ջուրը անընդհատ անցնում է բրնձի միջով, որը նվազեցնում է արսենիումի քանակությունը: Միաժամանակ պատրաստման ժամանակը մնում է նույնը` սպիտակ տեսակների համար՝ 20 րոպե, դարչնագույն տեսակների համար` 40 րոպե:
Ներկայումս գիտնականները մշակում են բրնձեփ, ինչը կաշխատի սրճեփի սկզբունքով: