Ամստերդամի Սհիպհոլ օդանավակայանում «Բոինգ 777»-ը վայրէջք կատարելիս դժվարությամբ փրկվեց կործանվելուց ուժեղ քամու պատճառով: Մարդատար ինքնաթիռի այդ վայրէջքի տեսագրությունը հայտնվել է համացանցում, հայտնում է Independent-ը:
Հրապարակված դրվագներում երևում է, թե ինչպես է «Բոինգը» վայրէջքի ընթացքում սկսել տարօրինակ կերպով ճոճվել, իսկ գետնին հպվելու պահին քիչ է մնացել շրջվի կողքի վրա: Բարեբախտաբար, օդաչուները կարողացել են հաջողությամբ վայրէջք կատարել, և ոչ-ոք չի տուժել: