Հուլիսի 27-ին, ժամը 19.57-ին ահազանգ է ստացվել, որ «Հարսնաքար» հյուրանոցի մոտակայքում`Սևանա լճում, քաղաքացին մոտորանավակից ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Ջրափրկարարները ջրից դուրս են բերել 1990 թ. ծնված Գ. Ս.-ի դին: