Մեծ Բրիտանիայի հարավ-արևելյան Քենթ իշխանության շրջանում գնացքի վարորդին հաջողվել է խուսափել զոհերից գնացքի կովերի հետ բախման արդյունքում, հայտնում է բրիտանական Sky News հեռուստաընկերությունը:
«Մենք կարող ենք հաստատել, որ այս միջադեպի հետևանքով ոչ-ոք չի տուժել»,- լրագրողներին ասել է տեղի իշխանությունների ներկայացուցիչը:
70 ուղևորներով գնացքը ուղևորվում էր Էշֆորդից Քենթբերի:
Ինչպես նշում է հեռուստաալիքը, բախման արդյունքում գծերից ընկել են գնացքի առաջին երկու վագոնները, և սատկել է 5 կով: