Գյումրիի «Շիրակ»-ի մամլո քարտուղար Աննա Թադևոսյանը տեղեկացրել է, որ ակումբը շվեդական դատարան է դիմել՝ մեղադրելով ԱԻԿ-ին՝ «Շիրակ»-ին անհիմն մեղադրանքներ հասցնելու և ակումբի բարի համբավը վարկաբեկելու մեջ:
Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղից, որը կայացել էր Ստոկհոլմում, ԱԻԿ-ի ադմինիստրացիան տեղեկություն էր տարածել, որ «Շիրակ»-ի ֆուտբոլիստները հանդերձարանից 17 սրբիչ են գողացել:
Անհիմն տեղեկատվությանը արժանի պատասխանելու համար՝ պատասխան հանդիպումից առաջ «Շիրակ»-ի անձնակազմը հյուրերի հանդերձարանում արկղով 50 սրբիչ էր թողել՝ Gift for AIK գրությամբ: