Իտալիայի Ա Սերիայի 2015/16 թթ. մրցաշրջանի խաղացանկը հայտնի է:
Առաջնության արդեն երկրորդ տուրում երկրի չեմպիոն «Յուվենտուս»-ը կխաղա «Ռոմա»-ի դեմ: Առաջին տուրում «Յուվե»-ի մրցակիցը կլինի «Ուդինեզե»-ն, իսկ «գայլեր»-ը կհանդիպեն «Վերոնա»-ին:
Դերբի դելլա Մադոնինան՝ «Միլան»-«Ինտեր» հանդիպումը, կկայանա երրորդ տուրում: