Որպես կանոն՝ այդպիսի պատահարների ժամանակ պատասխանատու է օգտվողը, ով չի պահպանել շահագործման կանոնները: Սակայն այս անգամ այլ իրավիճակ էր, հայտնում է itbusiness.com.ua-ը:
Հոնկոնգի բնակչուհին պառկել է քնելու՝ թողնելով iPhone 6 Plus-ը մահճակալի կողքին, որպեսզի գիշերվա ընթացքում այն լիցքավորվի: Յոթ ժամ անց արթնացել է պայթյունի ձայնից և տեսել այրվող սմարթֆոնը: Նա արագ հանգցրել է կրակը:
Կինը պնդում է, որ օգտագործել է միայն Apple-ի տեխնիկան, որի հետևանքով կարող է փոխհատուցում ստանալ արտադրողից: Սա արդեն այս տարվա մեջ երկրորդ դեպքն է, որ iPhone-ը կարող էր հանգեցնել ողբերգության: