Ճապոնական Ասահի մերսումը, որը մշակել է մերսման մասնագետ և դիմահարդար Յուկուկո Թանական, պարզապես դեմքը երիտասարդացնելու աներևակայելի միջոց է, հայտնում է gogetnews.info-ն:
Այդ մերսումը ներառում է մանուալ թերապիայի բազմազան գործողություններ, ազդում է ավշային հանգույցների վրա, նպաստում տոքսինների վերացմանը և բարելավում հյուսվածքների սնուցումը:
Այս մեթոդի հեղինակը պնդում է, որ եթե հաճախակի անցկացնեք այս մերսումը, ապա 2 ամիս անց 10 տարով ավելի երիտասարդ տեսք կունենաք, իսկ առաջին փոփոխությունը երևում է հենց առաջին այցելությունից հետո:
Այս ճապոնական մերսման ոչ պակաս կարևոր արժանիքներից է դրա անցկացման դյուրինությունը և ցանկացած տարիքում կիրառելու հնարավորությունը: Մերսումը տևում է մոտ 5 րոպե, իսկ արդյունքը ձեզ կհիացնի:
https://youtu.be/6OmEXzDUXmw