Գայ Ռիչին այնուամենայնիվ որոշել է ամուսնանալ իր երեք երեխաների մայր Ջեքի Էյնսլիի հետ, և սիրեկանները այս շաբաթ պաշտոնապես կդառնան ամուսիններ: Շաբաթվա վերջին Ուլթշիր կժամանի «աստղային շքերթը», որին հանրահայտ ռեժիսորը հրավիրել է իր հարսանիքին, հայտնում է elive.com-ը:
Քլունիի, Բեքհեմի, Փիթի և Ջոլիի, Սթինգի և Գայի այլ աստղային ընկերների ընտանիքները պետք է գան շնորհավորելու ռեժիսորին, այնպես որ, հարսանիքը խոստանում է ճոխ լինել: Ջեքին նույնիսկ որոշել է Instagram-ում ցույց տալ հարսանեկան զգեստը, սակայն միայն մասամբ: