Thursday, 28 03 2024
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ

40-ն անց «կուկլա» կինը 28-ամյա սիրեկանի պատիժը խստացնելու համար Վերաքննիչ բողոք էր բերել

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Մկրտիչ Դ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահագն Մելիքյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հուլիսին Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի հարակից ճանապարհահատվածում կենցաղային հարցերի շուրջ Մկրտիչը վիճաբանել է նախկին սիրուհու՝ Նելլի Ն.-ի (անունը փոխված է) հետ, երկու և ավելի անգամ ձեռքերով հարվածել է Նելլիի մարմնի տարբեր մասերին, որից հետո դանակով մեկ անգամ հարվածել է նրա ազդրի շրջանին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Այնուհետև, ըստ մեղադրանքի, 2014 թվականի նոյեմբերի 10-ի կեսգիշերին դեպի Սևան քաղաք տանող ճանապարհահատվածին հարակից դաշտում իր կողմից վարած «ՎԱԶ-2108» մեքենայում Մկրտիչը դարձյալ վիճաբանել է սիրուհու՝ Նելլիի հետ, բռունցքով , ապա ռետինե խողովակով հարվածել է նրա գլխին ու թևերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Բացի այդ, նույն վիճաբանության ժամանակ Մկրտիչը մեքենայի պահախցիկից հանել է դանակ, պահել է Նելլիի պարանոցին ու տվել է սպանության սպառնալիքներ:

Այս հանցադրվագների համար Մկրտիչ Դ.-ին մեղադրանք է առաջադրվել տուժողին ծեծելու, սպանության սպառնալիք տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով՝ 2 դրվագ, ու 137 հոդվածի 1-ին մասով:

Դատարանում Մկրտիչն իրեն մեղավոր է ճանաչել բոլոր դրվագների համար ու միջնորդել է, որ գործը քննվի արագացված ընթացակարգով:

Ընդհանուր իրավասության դատարանը բոլոր դրվագներով մեղավոր է ճանաչել Մկրտիչ Դ.-ին և վերջին հաշվով դատապարտել է 120 հազար դրամ տուգանքի:

28-ամյա Մկրտիչը մինչև 14 տարեկան 3 երեխաների հայր է: Ընդ որում՝ 2 երեխաները՝ 11 և 10 տարեկան, նրա օրինական կնոջից են, իսկ կրտսեր երեխան՝ 2 տարեկան 6 ամսական, նրա հետ արտաամուսնական կապի մեջ գտնված 40-ամյա կնոջից է՝ Նելլիից, ով տվյալ գործով հանդես է գալիս որպես տուժող:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել հենց տուժող կինը՝ Նելլին, ով նշել էր, թե ընդհանուր իրավասության դատարանը ակնհայտ մեղմ պատիժ է նշանակել Մկրտիչի նկատմամբ:

Տուժողը պահանջել է Մկրտիչ Դ.-ին՝ իր կրտսեր երեխայի հորը, պատժել «օրենքի ամբողջ խստությամբ»:

Վերաքննիչ դատարանում տուժող Նելլին բացարկ էր հայտնել մեղադրող դատախազին՝ պատճառաբանելով, թե դատախազը ակնհայտ կերպով պաշտպանել է ամբաստանյալ Մկրտիչին, նա ընդհանուր իրավասության դատարանում մեղադրական ճառում որպես պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք՝ նշել է, թե Մկրտիչի խնամքին երեք անչափահաս երեխաներ կան, մինչդեռ Մկրտիչը իրենց ընդհանուր երեխայի համար բոլորովին հոգ չի տանում, նրան հայրություն չի անում:

Դատական այս նիստին, սակայն, մեղադրողը չէր ներկայացել, վերաքննիչ դատարանը գործը քննելու էր վճռաբեկության կարգով ու որոշեց քննությունն անցկացնել առանց դատախազի մասնակցության: Դատախազի բացակայությամբ տուժողն էլ չպնդեց բացարկի իր միջնորդությունը:

Տուժող Նելլին հինգ երեխայի մայր է, նրա ավագ որդին ծառայել է բանակում, արդեն ընտանիք ունի, աշխատում, պահում է իր ընտանիքը, իսկ Նելլին միայնակ մեծացնում է չորս երեխաներին:

Վերաքննիչ դատարանի հարցին Նելլին պատասխանեց, որ իր չորս երեխաները մոտավորապես երեք հայրերից են, անչափահաս երեխաների համար ինքը ալիմենտ է ստանում, ալիմենտ չի ստանում միայն Մկրտիչից ունեցած երեխայի համար:

Ըստ Նելլիի՝ ներկայումս իր վիճակն այնքան վատ է, որ երեխաներին, այդ թվում՝ ամենակրտսերին՝ Մկրտիչից ունեցած երկուսուկես տարեկան երեխային, ստիպված բերել է Երևան՝ երեխաների խնամքի կենտրոն, իսկ ինքն աշխատանք է գտել Սևանի ափին, որ դպրոցական երեխաներին նախապատրաստի նոր ուսումնական տարում դպրոց գնալուն:

Նելլին վերաքննիչ դատարանում պնդեց իր բողոքը, խնդրեց, որ խստացվի Մկրտիչի պատիժը: Նա ասաց, թե Մկրտիչը «արխային է օրենքից, անգամ օրենքի դռան առաջ» վիրավորական խոսքեր է ասել իրեն: Իսկ ինքը, որ Մկրտիչից խաբված լինելով, թակել է օրենքի դռները, հանդիպել է անտարբեր վերաբերմունքի, ավելին, իրեն դատել են, իսկ Մկրտիչին՝ ոչ:

Տուժող Նելլի Ն.-ն Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, իրոք, դատապարտվել է 2014 թվականի ապրիլին:

Ըստ ուժի մեջ մտած դատական ակտի՝ 40-ամյա Նելլին 2014 թվականի հունվարի 13-ին իր վարձակալած բնակարանում առանց զուգընկերոջ՝ իր հետ արտաամուսնական կապի մեջ գտնվող 28-ամյա Մկրտիչի՝ ներկա գործով ամբաստանյալ Մկրտիչ Դ.-ի իմացության, իր կողմից նախապես գնված տեսախցիկը գաղտնի տեղադրել է տանը գտնվող հեռուստացույցի մոտ:

Նելլին տեսաձայնագրելու միջոցով պատրաստել է պոռնկագրական նյութ պարունակող՝ իրենց սեռական ակտի մասին տեսանյութ: Դրանից հետո այդ պոռնկագրական նյութը զետեղել է DVD սկավառակների վրա և Մկրտիչին վարկաբեկելու նպատակով 2014 թվականին՝ տարբեր օրերի ընթացքում, գովազդել ու տարածել է տեսանյութը՝ դրա առկայության մասին հայտնելով մի շարք քաղաքացիների, տեսանյութը ցուցադրել է Մկրտիչի ընկերներին, սկավառակների օրինակները տարածել է նաև այլ անձանց շրջանում:

Նելլի Ն.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 1-ին մասով:

Դատարանը հաշվի է առել, որ Նելլիի խնամքին չորս անչափահաս երեխա կա:

Նելլի Ն.-ն դատապարտվել է 1 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, ու սահմանվել է 1 տարի փորձաշրջան…

Ըստ տուժող Նելլիի՝ Մկրտիչ Դ.-ն մնում է անպատիժ, նրան հովանավորում են, իսկ ինքը անտեր, մենակ կին է, ոչ մի հարազատ չունի, ապրում է մոր կիսաքանդ տանը՝ չորս անչափահաս երեխաների հետ:

Վերաքննիչ դատարանում Նելլին ասաց, թե Մկրտիչը խաբել է իրեն, ասել է, թե չի սիրում կնոջը, բաժանվելու է նրանից ու համոզել է, որ ինքը երեխա ունենա, ասել է, թե տուն են վարձելու, իրար հետ ամուսնանալու են, բայց երբ երեխան ծնվել է, նա երես է թեքել իրենցից:

Մինչ վերաքննիչ դատարանը խորհրդակցական սենյակում էր, Նելլին, իր և Մկրտիչի տարիքային տարբերության վերաբերյալ դատարանի հարցերից նեղված՝ ասաց, թե սերը տարիք չի հարցնում: Ինքը չափն անց սիրել է Մկրտիչին, ի՞նչ կա որ: «Օրինակ՝ իմ հերը մորիցս 10 տարով փոքր ա, դա նորմալ ա, մեղադրելու բան չկա: Բայց Մկրտիչը ինձ խաբել ա: Ինձ ասում էին՝ դու սիրուն, կուկլա աղջիկ ես, դրա նմանի հետ ի՞նչ գործ ունես: Հիմա նայում եմ՝ հլա դրա էրեսին, գույն էլ չկա, թուլամորթի մեկն ա: Ինչքան որ առաջ սիրել եմ, հիմի էդքան ատում եմ… Անցած դատական նիստից հետո զանգում էր ինձ: Ինչի՞ ա զանգում: Ես առ եմ համարել, չեմ պատասխանել: Տխուր երգեր էր միացնում, յանի՝ տանջվում ա, բա ինձ պե՞տք ա: Իրա պատճառով իմ էրեխես իմ հետևից լացելով ա մնում, ես պտի աշխատեմ լճի ափին,ապրուստ պտի անեմ, որ մինչև օգոստոսի վերջը էրեխեքիս տուն տանեմ… Թող ինքն ինձ հետ գործ չունենար, ինչի՞ ինձ խաբեց, էրեխի նման լաց էր լինում, ասում էր, թե սիրում ա, ինձանից էրեխա ա ուզում, հիմա իրա էրեխեքին պինդ-պինդ բռնել-նստել ա, իսկ իմ էրեխեն մնացել ա անհեր…»:

Մկրտիչ Դ.-ն Նելլիի խոսքերին չէր պատասխանում, չնայած կանգնած էր մի քանի քայլի վրա: Մկրտիչը դատարանի հարցերին էլ առանձնապես պատասխաններ չտվեց, միայն խնդրեց, որ տուժողի վերաքննիչ բողոքը մերժվի:

Վերաքննիչ քրեական դատարանը տուժողին բացատրեց, որ Մկրտիչն անպատիժ չի մնացել, նա դատավճռով դատապարտվել է տուգանքի, դա պատժի տեսակ է՝ մեղսագրված հոդվածով նախատեսված: Գյուղապետարանում բարեկամ ունի՞, թե՞ չունի Մկրտիչը, կապ չունի, դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո նա վճարելու է նշանակված տուգանքը:

Բայց Նելլիի պետքը չէր՝ Մկրտիչը տուգանքը կվճարի՞, թե՞ չէ, նա ուզում էր, որ Մկրտիչը ազատազրկման դատապարտվի ու պատիժը կրի…

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց տուժողի վերաքննիչ բողոքը: Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 120 հազար դրամ տուգանքով, մնաց անփոփոխ:

«Ես էդպես էլ գիտեի, ես ոչ մի սպասելիք չունեի»,- հայտարարեց Նելլին ու գնաց երեխաների աջակցման կենտրոն՝ իր չորս անչափահաս երեխաներին այցի…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում