Thursday, 25 04 2024
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

Ռումինիայի Դումբրավեն քաղաքում անցկացվել է ամենամյա մշակութային փառատոն

Ռումինիայի Դումբրավեն քաղաքում հուլիսի 24-26-ին անցկացվել է Դումբրավենի Դասական երաժշտության ազգային փառատոնի 3-րդ թողարկումը:

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Դումբրավենի քաղաքապետարանը և Ռումինիայի Հայոց միության Դումբրավենի մասնաճյուղը` Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանի հովանու ներքո, Տրանսիլվանիայի «հայկական» քաղաքում համախմբել են դասական երաժշտարվեստի բարձրակարգ խմբերի, անվանի արվեստագետների և մտավորականների:

Փառատոնի շրջանակներում դեսպան Գասպարյանն ապակենտրոնացված մակարդակով կապերը աշխուժացնելու շուրջ խորհրդակցություններ է ունեցել Դումբրավենի քաղաքապետ Ջորջետա Իրիմիեի հետ` վերջինիս փոխանցելով Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի շնորհավորական ուղերձը:

Փառատոնի շրջանակներում 300-ամյա հայ կաթողիկե Սբ Եղիսաբեթ տաճարում հանդես են եկել «Վիոլոչելիսիմո» թավջութակահարների խումբը, «Կախարդական ֆլեյտա» նախագիծը, որը միավորել է դաշնակահար Հորիա Միհայիլին և ֆլեյտահար Իոն Բոգդան Շտեֆանեսկուին, Կլուժ-Նապոկայի ազգային օպերայի Անաթոլիս վոկալ խումբը: Ծրագրի մեջ ընդգրկված են եղել նաև հայ կոմպոզիտորների գործեր:

Հուլիսի 25-ին Ապաֆի ամրոցում` Տրանսիլվանիայի Հայոց թանգարանում, բացվել են Ռուբեն Գալիչյանի «Հայացք Հայաստանի պատմությանը քարտեզագրության միջոցով» ցուցահանդեսը, ինչպես նաև ռումին ժամանակակից նկարիչներ Հորեա Կուչերզանի և Լեվենտե Ցատլոսի աշխատանքների ցուցահանդեսը:

Միջոցառումներին ողջույնի և գնահատանքի խոսքերով են հանդես եկել դեսպան Համլետ Գասպարյանը, Դումբրավենի քաղաքապետ Ջորջետա Իրիմիեն, կազմակերպիչներից՝ դոկտոր Վասիլե Հաբորը և Բուխարեստի գեղարվեստի համալսարանի պրոֆեսոր Գեորգե Անգելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում