Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Նոր խոսքերը՝ հին արգելափակոցների ստվերում

Հայաստանի քաղաքական երկնակամարում կարող է հայտնվել նոր կուսակցություն, որը կստեղծի նախկին արտգործնախարար և նախկին ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը: Տեղեկություններ կան, որ նա ինտենսիվ հանդիպումներ է ունենում այդ կապակցությամբ: Վարդան Օսկանյանի առաջնային խնդիրներից մեկն այն է լինում, որ նա հավաստիացնում է կուսակցության հետ Ռոբերտ Քոչարյանի կապի բացակայության մասին: Սա, իհարկե, հասկանալի է, քանի որ Ռոբերտ Քոչարյանի ամենահավատարիմ թիմակիցներից մեկը քաղաքականության մեջ ասոցացվել և երևի թե, անկախ հավաստիացումներից էլ, մշտապես ասոցացվելու է Ռոբերտ Քոչարյանի հետ այնքան, քանի դեռ քաղաքական գնահատական չի տվել նաև այդ տարիների քաղաքականությանը:

Նոր կուսակցությունը, ըստ սպասումների, կարող է լինել, այսպես ասած, արևմտյան ուղղության: Սրանք, իհարկե, սպասումներ են, գնահատականներ, ենթադրություններ: Ի վերջո՝ Օսկանյանը կարող է և ոչ մի կուսակցություն էլ չհիմնել: Այս կապակցությամբ Հայաստանում իրավիճակը վաղուց շատ պարզ է, և պատրանքները երևի թե ավելորդ են: Հայաստանում ներկայիս քաղաքական դասը ամբողջությամբ ցույց է տվել իր անկենսունակությունը, և հայկական կուսակցությունների, այսպես ասած, արտաքին կամ գաղափաական ուղղվածության հանգամանքները լիովին հարաբերական են, ինչի վառ վկայությունը 2013 թվականի սեպտեմբերի 3-ն էր: Այդ ժամանակ չափազանց հստակ դարձավ, որ դաշտի բոլոր հիմնական դերակատարները գտնվում են ռուսական ծիրում կամ, այսպես ասած, «ոչ հակառուսական» գծի մեջ: Ի դեպ. այդ շարքում էր նաև Վարդան Օսկանյանը:

Սակայն այստեղ խնդիրը վաղուց ի վեր անձերը չեն, այլ ընդհանրական քաղաքական պատկերը: Սեպտեմբերի 3-ին պարզ դարձավ, որ այն ամբողջապես նկարվում է ռուսական սցենարով, կառավարվում ռուսական վահանակից: Երկու տարին և Հայաստանի եվրասիականացումը բավական էին՝ հասկանալու համար, որ այստեղ այլընտրանքներ ըստ էության չկան: Պատրանքներից վաղուց հրաժարվել է նաև Արևմուտքը՝ հասկանալով, որ Հայաստանի ներկայիս դերակատարները ունակ չեն ոչինչ ավելիի, քան, ասենք, Սերժ Սարգսյանը: Եվ ինչ հնարավոր է Ռուսաստանի ծիրից դուրս՝ Սերժ Սարգսյանն ինքն անում է, հետևաբար այլևս Արևմուտքի համար որևէ իմաստ չկա որևէ քաղաքական ուժի վրա կատարել որևէ խաղադրույք, կազմել համագործակցության կամ գործընկերության ծրագրեր:

Սեպտեմբերի 3-ից հետո անցած երկու տարին ակնհայտ է դարձրել, որ նման պոտենցիալով ուժ Հայաստանում պարզապես չկա: Եվ ուրեմն Հայաստանում ըստ էության արևմտամետ կամ ռուսամետ քաղաքական ուժ հասկացությունը այսօր դարձել է հարաբերական: Հայաստանում այսօր կա ռուսական արգելափակման ենթարկված քաղաքական դաշտ, որտեղ պարզապես Ռուսաստանի վերահսկողությունն ու լծակները այնքան են, որ Մոսկվան այսօր կարող է իրեն թույլ տալ, այսպես ասած, քաղաքական բազմազանության էֆեկտի համար ունենալ քաղաքական ուժեր, որոնք ոչ միայն ռուսապաշտ չեն, այլև ըստ էության հանդես են գալիս արևմտյան ինտեգրացիայի դիրքերից:

Այդ ամենը Հայաստանի պարագայում վաղուց ընդամենը դեկլարացիա է և դրա մասին վկայում է այն, որ դաշտում գերիշխում է «անշրջելիության» մտայնությունը, որ եղածն իբր թե եղած է, իմաստ չունի եղածի դեմ խոսել, ավելի լավ է՝ խոսել հետագայի մասին: Իսկ երբ հետագայի մասին խոսվում է՝ կասկածի տակ չդնելով ներկայիս կայսերական արգելափակման հանգամանքը, ապա խոսքերն ըստ էության դառնում են դեկլարացիաներ, գեղեցիկ պատումներ, որոնցից ոչինչ չի փոխվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում