Thursday, 28 03 2024
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Նախկին ԲՀԿ-ականները քծնել են նախագահ Սարգսյանին, բայց դիմացը ոչինչ չեն ստացել

Մեզ հայտնի դարձավ, որ ԲՀԿ կուսակցության նախկին վեց անդամներ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ընդունելության են արժանացել, փորձել են քծնանքի ու շողոքորթության միջոցով շահել նրա բարեհաճությունը, բայց այդպես էլ ձեռնունայն դուրս են եկել նախագահական նստավայրից: Մեր տեղեկություններով՝ հանդիպման կազմակերպիչը եղել է Գյումրիից ընտրված պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով իր համախոհներին համոզել է, որ եթե իրենց հաջողվի արժանանալ Սերժ Սարգսյանի ընդունելությանը, իրենք կարող են նախագահին առաջարկել իրենց հավատարմությունն ու ծառայելու պատրաստակամությունը, իսկ դրա դիմաց ստանալ հետագայում ևս խորհրդարանում հայտնվելու և օրենսդիր աշխատանքը շարունակելու հնարավորություն: Գրիգորյանի հետ նախագահական են այցելել Ռուստամ Գասպարյանը, Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյանը, Մուշեղ Պետոյանը և Դավիթ Քոչարյանը:

Նախկին ԲՀԿ-ականների պատվիրակությունը նախագահական է գնացած եղել շատ հստակ առաջարկով՝ նախկին ԲՀԿ-ականներից և էլի մի քանի այլ անկախ պատգամավորների մասնակցությամբ ստեղծել պատգամավորական խումբ, որը խորհրդարանի առաջիկա 1,5 տարվա գործունեության ընթացքում կաջակցի ՀՀԿ-ին, իսկ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց հնարավորություն կտրվի ընդգրկվել ՀՀԿ համամասնական ցուցակի մեջ և աշխատել ՀՀԿ-ի համար:

Հանդիպման մասնակիցներին առավել շատ զարմացրել է Բազմասեր Առաքելյանի պահվածքը, ով այնպես է գովերգել Սերժ Սարգսյանին, ինչպես ժամանակին չէր գովերգում նույնիսկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Եթե Ծառուկյանին Բազմասերը ասում էր, որ նա իր համար հորից էլ առավել է, քանի որ իր համար արել է ավելին, քան սեփական հայրը, Ծառուկյանն իր կյանքում վճռորոշ դերակատարում ունեցող անհատ է, ապա նախագահական նստավայրում Բազմասերը հիացել է Սերժ Սարգսյանի իմաստնությամբ, պետության կառավարման նրա տաղանդով և հմտությամբ՝ ասելով, որ իրենք Սերժ Սարգսյանի մեջ տեսնում են ուժեղ և հզոր հենարանի: Իհարկե, մենք չենք կարող այնպես ներկայացնել Բազմասերի գովքն առ Սերժ Սարգսյան, ինչպիսին դա եղել է իրականում, բայց նույնիսկ այն մարդիկ, ովքեր քծնանքի մեջ նորելուկներ չեն, նողկանք են զգացել Բազմասեր Առաքելյանից՝ ասելով, որ նա չափն անցել է:

Հետաքրքիր է մեկ այլ հանգամանք ևս. առնվազն Մարտուն Գրիգորյանը և Ռուստամ Գասպարյանը փետրվարի 12-ի դեպքերից հետո բողոքում էին Գագիկ Ծառուկյանից, որ նա չգնաց մինչև վերջ, որ իրենք պետք է ի կատար ածեին ժողովրդին տրված իշխանափոխության խոստումը: Մարտուն Գրիգորյանը այստեղ-այնտեղ բողոքում էր, որ ինքը չգիտի՝ ինչ պատասխան տա գյումրեցիներին, ովքեր իրեն հարցնում են, թե ինչու կոտրեցին ժողովրդի մեջքը, ինչու խոսք տվեցին, որ մինչև գարուն իշխանափոխություն է լինելու, իսկ գարունը դեռ չեկած՝ փախան հրապարակից: Իսկ Ռուստամ Գասպարյանը, որ հեղափոխական տրամադրված «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության անդամ էր, հարցազրույցներ էր տալիս ու ԲՀԿ-ից իր դուրս գալը պատճառաբանում էր այդ կուսակցության մեղմ պահվածքով, որ ԲՀԿ-ն այլևս չի կարող առաջվա պես լինել հեղափոխական ավանգարդում:

Հիմա այս նույն մարդիկ գաղտագողի փորձում են համաձայնության գալ նախագահ Սարգսյանի հետ, փորձում են իրենց ծառայությունները առաջարկել նրան, որպեսզի հետագայում խորհրդարանում հայտնվելու երաշխիքներ ունենան: Նրանք մտածում են, թե ինչով են իրենք վատ Ծառուկյանից. եթե նրան հաջողվեց ժողովրդին քցելու միջոցով շահել Սերժ Սարգսյանի համակրանքը, ինչո՞ւ նույնը չեն կարող անել իրենք: Բայց նրանք մի բան հաշվի չեն առել. Ծառուկյանից հետո իրենք այլևս որևէ հետաքրքրություն չեն ներկայացնում իշխանության համար, քանի որ իրենք ինքնուրույն իշխանության համար որևէ վտանգ չեն ներկայացնում:

Պատահական չէ, որ նախագահ Սերժ Սարգսյանը ևս խիստ մերժողաբար է տրամադրված եղել պատվիրակության անդամների նկատմամբ: Նա ասել է, որ այս խմբի ծառայությունների կարիքը ինքն ընդհանրապես չունի, և նրանց խորհուրդ է տվել, որ յուրաքանչյուրը զբաղվի իր գործով: Իսկապես, ի՞նչ իմաստ ունի ինչ-որ գործարքի գնալ այս խմբի հետ, երբ նրանցից յուրաքանչյուրը իր տարածքում վարկաբեկված ու ոչնչացված է վերջնականապես և չունի հասարակության աջակցությունը: Այսպիսի մարդիկ ոչ թե ուզում են օգնել իշխանությունը, այլ իրենք ունեն իշխանության օգնության կարիքը: Բայց իշխանությունը բարեգործական կազմակերպություն չէ, որ բոլոր քաղաքական բոմժերին տանիքով ու տաք ճաշով ապահովի: Ընդհակառակը՝ իշխանությունը ուզում է սննդային ապահովումից զրկել իր որոշ ներկայացուցիչների, որոնց ներկայությունը իշխանական կերակրատաշտի շրջակայքում այլևս նպատակահարմար չի դիտվում:

Մենք ընդամենը կարող են ցավակցել սույն ընդդիմադիր գործիչներին, քանի որ նրանք դժվար թե այլևս հայտնվեն խորհրդարանում և գրպանում ունենան պատգամավորական մանդատ: Ուղղակի նրանք պետք է սփոփվեն այն մտքով, որ այդ դժբախտության մեջ իրենք ոչ առաջինն են, ոչ վերջինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում