Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

«Ռուսաստանը հազիվ թե թույլ տա, որ Հայաստանը Իրանի հետ սերտացնի հարաբերությունները»

Հայաստանում Իրանի իսլամական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմեդ Ռեյիսին հայտարարել է, որ Իրանը Հայաստանին տեսնում է որպես Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող տրանսպորտային միջանցքի մի հանգույց, իսկ դրա համար պետք է կառուցվի Իրան-Հայաստան երկաթգիծը: Դեսպանը նշում է, որ այդ տրանսպորտային միջանցքը ամենակարճն է, բայց այն կառուցելու համար անհրաժեշտ է ներդրող, որը չկա:

Այն բանից հետո, ինչ Իրանն ու «վեցյակը» համաձայնության եկան, շատ կան տեսակետներ, որ գազը Իրանից Եվրոպա հնարավոր է Հայաստանով և Վրաստանով անցկացվի: Դեսպանն ասում է, որ այս նախագծի հետ կապված բազմաթիվ քննարկումներ են եղել, հարցը քննարկվել է անգամ Իրան-Հայաստան միջկառավարական հանձնաժողովի նիստում, սակայն նախագծի իրականացման համար չկան ենթակառուցվածքներ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, մեկնաբանելով Իրանի և «վեցյակ»-ի համաձայնությունը և դրանից հետո Հարավային Կովկասում ստեղծված նոր իրավիճակը, գերմանաբնակ ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Ստեփանյանն ասաց, որ համաձայնությունը դժվարությամբ է ձեռք բերվել, և Հայաստանը ցանկության դեպքում կարող է օգուտներ քաղել. «Իմ այն գործընկերները, որոնք այս թեմայով հետաքրքրված էին՝ մինչև վերջ չէին հավատում, որ համաձայնությունը ձեռք կբերվի: Թե ինչքանով այն դրականորեն կանդրադառնա Հարավային Կովկասի վրա՝ բարդ է ասել: Ռուսաստանի ակտիվ և դոմինանտ քաղաքականությունը տարածաշրջանում հազիվ թե թույլ տա մեծ առաջխաղացում՝ մանավանդ Հայաստանի հետ քաղաքական օրակարգով»,- ընդգծեց նա:

Ստեփանյանն ավելացրեց, որ չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը բավականին երկար այս թեմայով «խաղում էր», այնուամենայնիվ հետաքրքրված չէ, որ տարածաշրջանում Իրանի դերակատարությունը մեծանա և ամեն կերպ փորձելու է խոչընդոտել․«Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ Իրանի համաձայնությունը «վեցյակ»-ի հետ Հայաստանի և Իրանի հարաբերությունները զարգացնելու հնարավորություն կտա: Հայաստանի բոլոր հարևաններից Իրանն ամենահեռանկարայինն է, բայց կրկնում եմ՝ կարծում եմ, որ Ռուսաստանը դա թույլ չի տա»:

Հետաքրքրվեցինք նաև, թե հնարավոր է այս նոր իրավիճակում Իրանը հետաքրքրվի և մասնակցություն ունենա նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում․«Եթե հաշվի առնենք, որ Թուրքիան բավական մեծ դժգոհություն ունի Իրանի՝ տարածաշրջանում դերակատարությունը մեծացնելու հարցում, ապա, այո՛, հնարավոր է: Եթե նայենք Իրանի ու Թուրքիայի հարաբերությունների վատթարացմանը, ապա կարելի է ենթադրել, որ Իրանը կնպաստի հակամարտության կարգավորմանը: Բայց ինչպես ես նշեցի՝ Ռուսաստանի դերակատարությունը տարածաշրջանում դա դժվար թե թույլ տա»,- ասաց քաղաքագետը:

Մեր այն հարցին, թե Հայաստանը կոնկրետ ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել, որպեսզի հնարավորինս օգուտ քաղի այս հնարավորություններից, քաղաքագետը պատասխանեց, որ Հայաստանն իսկապես ցանկության դեպքում կարող է շահել Իրանի և «վեցյակ»-ի համաձայնությունից. «Ես գիտեմ, որ Իրանում հայկական համայնքը միակ քրիստոնեական համայնքն է, որ այնտեղ իրեն բավականին հարմարավետ է զգում։ Ես տեղեկացել եմ Թեհրանում շատ դիվանագետներից, որ նույնիսկ օտարերկրացիները Իրանում օգտվում են հայկական ապրանքներից՝ այդ թվում ալկոհոլից: Կարծում եմ՝ առևտրային հարաբերությունների լավացում միանգամայն հնարավոր է, և Հայաստանը դա կարող է անել ու օգուտ բերել իր շուկային»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում