Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Պետք է իշխանությունը փոխել, ոչ թե Սահմանադրությունը

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է ՀԱԿԿ վարչության անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը:

Պարոն Մալխասյան, ՀԱԿ-ն օրերս սահմանադրական փոփոխությունների փաթեթի շուրջ իր մտահոգությունները հայտնեց և այն որակեց որպես պետական հեղաշրջման ծրագիր։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ՀԱԿ-ի հայտարարությանը, նշեց, որ ՀԱԿ-ը մտել է բովանդակային քննարկումների մեջ։ Հնարավո՞ր է բովանդակային քննարկում ՀԱԿ-ը ծավալի ՀՀԿ-ի հետ։

– ՀՀԿ-ի հետ որևէ բովանդակային քննարկման, երկխոսության որևէ առիթ չունենք, որովհետև այդ կուսակցությունը եկել է իշխանության մեր ժողովրդի արյան և դիակների վրայով։ Այս իշխանությունը լեգիտիմ չէ, ժողովրդական և ժողովրդավարական չէ։ Եթե մենք իրենց հետ գնանք երկխոսության, հավասարվում ենք իրենց։ Մեր գերխնդիրն է այս չարագործ, ապօրինի, կրիմինալ, ոտքից գլուխ բոլոր երանգներով հանցանքների մեջ թաղված ինքնահռչակ իշխանությանը ասպարեզից դուրս շպրտել։ Մեր առաքելությունը դրա մեջ է։

– Շարմազանովը նաև նշել է, որ ՀԱԿ-ը և նրա առաջնորդը առաջընթաց են արձանագրել։

– Մենք Շարմազանովի ամբախ-զամբախ խոսքերին պատասխանելու որևէ տրամադրություն չունենք։ Մեզ համար Շարմազանովի խոսքը և Ղրղզստանի կամ Ադրբեջանի քաղաքացու խոսքը նույն հարթության վրա են։ Ո՞վ է Շարմազանովը, ի՞նչ ունի՝ ազգ, հայրենիք, երկիր ունի՞…կամ ինչպե՞ս է հասել այդ պաշտոնին, գիտե՞ք այդ ճանապարհները։ Մենք այդ մարդուն ոչ բանի տեղ ենք դնում, ոչ էլ նրա ասածներին պատասխանում ենք։

– Ըստ Ձեզ՝ ի՞նչն էր խանգարում ՀՀԿ-ին հին Սահմանադրությամբ վերարտադրվել։

– Իրենք ստիպողաբար, բոլոր ՏԻՄ ղեկավարներին, համայնքապետերին կուսակցության անդամ դարձրին, մղեցին հանցանքների, բայց այդ հանցագործություններին ընթացք չտվեցին և պահեցին իրենց գլխին առկախված։ Հիմա բոլոր համայնքապետերի վրա դոսյե կա, որին ուզենան, կարող են տանել բանտ՝ հինգ տարի առաջ կատարած հանցանքների համար։ Եվ նրանց վրա ոչ թե պլան են դնում կամ պահանջում են, այլ ասում են, որ պետք է այսքան ձայն բերես, հակառակ դեպքում պետք է գնաս բանտ։ Իրենք հույս ունեն, որ այս ձայներով իրենց ուզածին կհասնեն։ Բայց նրանք նաև վերլուծություն են կատարել ներքին կարգով և եկել են համոզման, որ ժողովուրդն իրենց խորապես ատում է։ Ժողովուրդն արդեն հասկացել է, որ այս իշխանությունից գարշահոտություն է գալիս, և եթե էդ գարշահոտությունը թողնեն մնա, ամբողջ երկիրը կնեխի։ Դրա համար այն երկրները, որտեղ ժողովուրդն իր առաջնորդներին չի հավատում և չի ընդունում, այլ ատում է, այդ երկիրն առաջընթաց ու զարգացում չի կարող ունենալ, դա անհնար է։ Երբ նրանք դա հասկացել են, եկել են եզրակացության, որ մանիպուլյացիաներով պիտի վերարտադրվեն, այսինքն՝ թղթերը փոխելով։ Քանի որ իրենք թմրամոլ լինելուց բացի՝ նաև խաղամոլ են, թղթերը խառնելով ու փոխելով են հարցերը լուծում։ Բայց թղթերը փոխելով՝ խնդիրը չի լուծվում, նախկին թուղթն էլ չեն կիրառել, նախկին թղթով էլ ամեն օր խախտել են երկրի սահմանադրական կարգը։ Մենք խնդիր ենք դրել վերականգնել սահմանադրական կարգը, որն իրենք տապալել են։ Հին Սահմանադրությամբ էլ հայ մարդն իրավունքներ շատ ուներ, բայց թույլ չէին տալիս, որ այդ իրավունքները կյանքի կոչվեն։ Այս իշխանության պայմաններում մենք կորցնում ենք, կամ արդեն կորցրել ենք մեր պետականությունը։ Պետք է վերականգնենք դա։

– Այսինքն՝ մեզ բնավ պետք չէ՞ սահմանադրական փոփոխություն։

– Ո՛չ, բնավ պետք չէ: Մեզ պետք է կադրերը փոխել, ոչ թե սահմանադրությունը։ Կադրերն են հարցերը լուծում, գողին, ավազակին, սրիկային երբ պաշտոնի ես նշանակում, նա հազարապատիկ ավելի վտանգավոր է դառնում։ Ուրեմն փոխել է պետք այդ սրիկաներին, մականունավոր գողերին։ Եթե ամեն մեկին դնես իր տեղը, իրերը կոչես իրենց անուններով, ամեն ինչ կընկնի իր տեղը։ Մեզ պետք է երկրում հաստատել օրենքի գերակայություն, որ բոլորի համար օրենքը հավասար կիրառվի, ոչ թե «լիսկաները» արտոնություն ունենան։ Եթե ամեն մեկին դնես իր տեղը, էլ ինչ սահմանադրական փոփոխություն, դրա կարիքը չի լինի։ Ես չեմ ասում մականունավոր գողերին դնենք պատի տակ գնդակահարենք, ոչ, նրանք էլ մարդ են, պիտի ապրեն, բայց իրենց տեղում։ Այսօր ժողովրդի մոտ հայտնի անբարոյական կնոջը դնում են դպրոցի տնօրեն, նա երեխաներին ի՞նչ պետք է սովորեցնի։ Անբարոյականը թող գնա գիշերային ակումբներում կամ այլ հաստատություններում իր գործով զբաղվի։ Պարկեշտ կանայք շատ ունենք, նրանց դրեք դպրոցի տնօրեն։ Չեն դնում, որովհետև նմանս զնմանին կգտանե։ Եթե ղեկավարի գլուխը փչացած է, նա որպես իր ենթականեր էլ է փչացածներ գտնում։

– Կարծում եք այս խնդրի շուրջ ընդդիմադիր քաղաքական ուժերի լայն մոբիլիզացիա կլինի՞։

– Անպայման կլինի, դանակը հասել է ոսկորին։ Ընդ որում՝ իշխանությունն է մեզ առիթ տալիս իրավիճակը թեժացնելու։ Հիմա մենք պիտի ասենք՝ ժողովուրդ, Սարդարապատի կռիվը չի ավարտվել: Ոչ միայն չի ավարտվել, տասնապատիկ, հարյուրապատիկ ձևով շարունակվում է այսօր՝ ավերելով մեր երկիրն ու մեր ժողովրդին: Ոտքի ժողովուրդ, նոր Սարդարապատ, նոր կռիվ, նոր պայքար։ Մենք ունենք մի առաքելություն՝ կռվել, պայքարել, մաքառել ու հաղթել, որպեսզի երկիրը փրկվի այս հանցագործների ճիրաններից։ Սրանք ուզում են հավերժ վերարտադրվել, մոնղոլ-թաթարական խաների նման, հետո իշխանությունը փոխանցել իրենց փեսաներին, թոռներին։ Արդեն տեսնում ենք, որ վարչապետը տղային քաղաքապետ է նշանակում, մյուսն իր թոռին է պաշտոնի նշանակում։ Իրենց անգրագետ, հիմար լակոտներին պաշտոնների են նշանակում ու ցույց են տալիս, թե մենք հավերժ ենք, եթե անգամ ծերանանք մեռնենք գնանք, մեզնից հետո պիտի իշխեն մեր թոռները, իսկ դուք մեր ստրուկներն ու վասալներն եք։ Մենք սա չենք հանդուրժելու։

– Սակայն նույն ՀԱԿ-ի նկատմամբ այդ անվստահությունը չկա՞։

– Երբ քեզ բոլորն են ատում, վատ է, երբ քեզ բոլորն են սիրում, կասկածելի է, պետք է այնպես ապրել ու գործել, որ մեծամասնությունը սիրի, փոքրամասնությունն՝ ատի։ Եթե ատողներ չունես, ուրեմն առհասարակ սկզբունք չունես։ Ես համոզված եմ, որ այո, մեզ չընդունողներ, նաև ատողներ կան, որովհետև մենք ունենք ներքին թշնամիներ մեր երկրում։ Աշնանը հեղափոխությունը, որն անխուսափելիորեն տեղի կունենա, այդ ժամանակ հաղթողները կհասկանան, որ մեր նահանջները 2008-ին և դրան հաջորդող տարիներին արդարացված էին, ունեին բացատրություն, և այն ժամանակ բոլորը կմիավորվեն։ Ես չեմ ասում՝ գան մեր հետևից, ասում եմ, որ մեր քաղաքական չփչացած դաշտը պետք է միավորվի, կոնսոլիդացվի և ճակատ բացի ընդհանուր հակառակորդի դեմ, որը խավարի, չարիքի, կեղծիքի և բռնության այս իշխանությունն է։

– Ըստ էության՝ փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը լուծեց սահմանադրական փոփոխություններն անցնցում անցկացնելու խնդի՞րը։

– Այո՛, դրան էին միտված նրա գործողությունները։ Սերժ Սարգսյանը բազմիցս ասել է, որ այս փոփոխությունները շուտ պետք է տեղի ունենային։ Այսինքն՝ նա անընդհատ ձգձգում էր, քանի որ զգում էր՝ ինքն այդ առիթով պետք է տապալվի։ Եվ իրեն հաջողվեց ջլատել ընդդիմության ճակատը, Գագիկ Ծառուկյանին մեկուսացրեց, շարքից հանեց նաև ԲՀԿ-ն, բայց դրանով ինքը չի հաղթել։ Սա պյուռոսյան հաղթանակ էր, Գագիկ Ծառուկյանով չի որոշվում ամբողջ Հայաստանն ու հայ ժողովուրդը։ Հայ ժողովուրդն ավելի իմաստուն է, քան Վարդան Մալխասյանը, Գագիկ Ծառուկյանը և մյուսները։ Հիմա, երբ ամեն ինչ պարզ է, պետք է միավորվեն քաղաքական դաշտի առողջ հատվածները, ոչ կեղծ ընդդիմադիրները, որոնք շատ վտանգավոր ականներ են։ Այդ դեպքում, համոզված եմ, որ հաղթանակն անխուսափելի է լինելու։ 90-ական թվականներին ինքս Լևոն Տեր-Պետրոսյանին քննադատել եմ, բայց հետո, երբ խորքից ճանաչեցի, շփվեցի, հասկացա՝ այս մարդը խորիմաստ մարդ է, և եթե ինքը համոզված լինի, որ անելիք չունի, հրաժարական կտա, նա մեկ անգամ 98 թվականին տվել է հրաժարական։ Հայ ժողովրդի ամբողջ պատմության մեջ չի եղել որևէ ղեկավար, բացի Լևոն Տեր-Պետրոսյանից, որ կամավոր հեռացել է։ Հիմա էլ, եթե ինքը համոզված լինի, որ անելու բան չունի, կհայտարարի, որ հեռանում է, և թող իրենից հետո եկածներն անեն, բայց ինքը քայլ ունի անելու, ոչ միայն ինքը, մենք միասին հայ ժողովրդի հետ քայլ ունենք անելու, վճռական և վերջնական քայլ, և այդ քայլով պետք է փրկենք պետականությունը, մեր պետությունը, հայ ժողովրդին այս հանցագործ ավազակախմբի ճիրաններից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում