Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հարցն այն է, թե ինչ են հասկանում ԼՂ կարգավորում ասելով Ռուսաստանն ու Արևմուտքը

Ադրբեջանը կարող է դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ միայն այն դեպքում, երբ ամբողջությամբ ընդհատվի նրա մերձեցումը Եվրոպական միության հետ: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց ասուլիսի ընթացքում նման տեսակետ հայտնեց գերմանաբնակ քաղաքագետ Ալեքսանդր Ռաարը:

Նրա կարծիքով՝ Ադրբեջանի համար հետաքրքիր կարող է լինել նոր էներգակիր շուկան, որը ստեղծվում է Ռուսաստանի և Չինաստանի հետ, և որին միանում է ողջ Կենտրոնական Ասիան և հնարավոր է նաև՝ Հնդկաստանն ու Պակիստանը:

Քաղաքագետն անդրադարձավ նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: «Առաջին լրատվական»-ի այն դիտարկմանը, թե Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերջերս հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտոթւյան կարգավորումը Մոսկվայի համար առաջնահերթություն է, իսկ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր հերթին հակամարտության կարգավորումն անհնար է համարում առանց Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման, և հարցին՝ հնարավո՞ր է մոտ ապագայում կարգավորման ուղղությամբ ռեալ առաջընթաց գրանցվի, Ալ. Ռաարը պատասխանեց. «Հարցն այն է, թե այս կամ այն երկրի տարբեր գործիչներ ինչ են հասկանում «կարգավորում» ասելով: Կարծում եմ՝ Արևմուտքը հետաքրքրված է, որ այս տարածաշրջանում նոր պատերազմ թույլ չտա: Ռուսաստանի հետաքրքրությունը՝ չկռվել ոչ դաշնակից Հայաստանի հետ, ոչ էլ գործընկեր Ադրբեջանի»:

Նրա գնահատմամբ՝ ներկայիս ստատուս քվոն գործընթացի մասնակիցների մեծ մասին ձեռնտու է:

Քաղաքագետն ավելացրեց, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային սկզբունքներին համաձայն: «Սակայն դժվարությունն այն է, թե միջազգային որ սկզբունքն է ավելի կարևոր՝ տարածքային ամբողջականությո՞ւնը, թե՞ ազգերի ինքնորոշումը»:

Հետաքրքրվեցինք նաև, թե հնարավո՞ր է Իրանն ապաշրջափակումից հետո ներգրավվի ղարաբաղյան կարգավորման գործընթացին, ինչին ի պատասխան՝ քաղաքագետն ասաց, որ չի կարծում, թե ներկայիս Մինսկի խմբի ձևաչափ Իրանին հրավիրողներ լինեն. «Բացի այդ՝ Թուրքիան նույնպես չի ուրախանա Իրանի տարածաշրջանային խաղաղապահությամբ: Իրանը բավականին մեծ խնդիրներ ունի Սիրիայում, Իրաքում, հիմա նաև՝ Եմենում: Իրանական քաղաքականությունը հիմա դեպի հարավ է նայում»:

Մեր հաջորդ հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է իրանական գազը դեպի Եվրոպա Հայաստանով և Վրաստանով արտահանելու տարբերակը, Ալեքսանդր Ռաարն արձագանքեց հետևյալ կերպ. «Հետաքրքիր միտք է Իրան-Հայաստան դեպի հյուսիս գազամուղի գաղափարը։ Դրա մասին վերջերս նույնիսկ Բրյուսելում եմ լսել: Բայց ինչպե՞ս պայմանավորվել Վրաստանի հետ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում