Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Պերմյակովի արդար դատավարությունը կարող է վերականգնել խաթարված վերաբերմունքը ռուսների նկատմամբ

Ինչպես հայտնի է, այսօր առավոտյան «Առաջին լրատվական»-ը հրապարակեց հաղորդագրություն, որ մինչև օգոստոսի 10-ը կսկսվի Գյումրիում հունվարի 12-ին դաժանաբար սպանդի ենթարկված Ավետիսյանների ընտանիքի գործով դատավարությունը (ամբաստանյալ` ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակով): Արդեն հայտնի է, որ առաջին դատական նիստը կկայանա ռուսական 102-րդ ռազմաբազայում, որտեղ ընթանում են որոշ նորոգչական աշխատանքներ, և որի ընթացքում ամբաստանյալ Վ. Պերմյակովը կդատվի զենքով զորամասի տարածքը լքելու և դասալքության համար, ապա արդեն նրան կհանձնեն հայկական կողմին, և դատավարությունը կշարունակվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում: Հայտնի է նաև, որ ամբաստանյալն իր պատիժը կկրի ՀՀ տարածքում:

Լուրը կայծակնային արագությամբ տարածվեց նաև հանրապետության երկրորդ քաղաքում:

Ինչպե՞ս են գնահատում այս լուրը գյումրեցիները, ի՞նչ մթնոլորտ է այս պահին Գյումրիում, և գործին առնչվող այլ հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է գյումրեցի մտավորական, քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:

«Նախ ասեմ, որ շատ լավ է, որ Պերմյակովի գործը վերջապես փոխանցվեց մեր կողմին, և կլինի արդեն դատավարությունը: Թեև անկեղծ լինելով՝ պիտի նաև արձանագրեմ, որ բավական ուշացած էր այս փոխանցումը, որը կատարվեց օրեր առաջ (նկատի ունի Ավետիսյանների գործի փոխանցումը հայակական կողմին.- «Առաջին լրատվական»):

Շատ լավ է նաև այն, որ դատավարությունը կիրականացվի մեր դատարանի կողմից: Սա առաջին հերթին մեր հաղթանակն է, մեր քաղաքի, մեր երկրի ու հասարակության հաղթանակը:

Ըստ ամենայնի, Մոսկվան այս վեց ամիսների ձգձգումով նախ ճշգրիտ ինֆորմացիա ստացավ մեր երկրում տիրող իրավիճակի ու հասարակության մեջ տիրող տրամադրությունների մասին ու նաև հասկացավ, թե պնդաճակատությունն ինչի կարող է հանգեցնել: Իհարկե, կարող եմ ասել, որ գնահատեց նաև իր դիվանագիտական սխալները, որոնք թույլ տվեց սկզբում իր՝ արդեն նշածս պնդաճակատությամբ:

Անկեղծ ասած, մեծ հավատ չունեմ, որ այս գործը մինչև վերջ կբացահայտվի: Ե՛վ ես, և՛ գյումրեցիները, և՛ մեր ամբողջ հասարակությունը բազմաթիվ անպատասխան հարցեր ունի, թեկուզև միայն այն, թե ինչպե՞ս է երկու ամսվա տասնութամյա երիտասարդը կողմնորոշվել քաղաքում, ինչո՞ւ է ընտրել հենց այդ տունը, կամ ինչպե՞ս կարող էր այդ երիտասարդը սպանել յոթ հոգու՝ տան երեք սենյակներում, ու ոչ մեկը ոչինչ չլսեր՝ ո՛չ հարևանները, ո՛չ մեկը: Հասկանո՞ւմ եք՝ նման բան չի լինում»,- ասաց նա:

Քաղաքագետը կարծում է, որ սպասվելիք դատավարությունը կընթանա բավականին ծանր, քանի որ յոթ մարդու կյանք է խլված, ու թեկուզև էմոցիոնալ պոռթկումներից խուսափելն անհնարին կլինի: Սակայն նաև կարևորում է, որ անհրաժեշտ է ամեն բան անել պատշաճ կարգուկանոն հաստատելու համար: «Իհարկե, պետք է նաև շատ զգույշ լինենք ու զգոն և թույլ չտանք, որ ոմանք իրենց քաղաքական շահերը հետապնդեն այս դատավարությամբ»,- նկատեց քաղաքագետը:

Պարոն Համբարյանը լիահույս է, որ հայ իրավաբաններին կհաջողվի ի վերջո կոնկրետ հարցադրումներով պարզել, թե Վալերի Պերմյակովը եղել է միայնա՞կ, թե՞ այս դեպքում գործել է կոնկրետ խումբ: Քաղաքագետը նաև կարծում է, որ այս դատավարությունն ու այն, որ Պերմյակովն իր պատիժը կրելու է Հայաստանում, կարող է նորմալացնող դերակատարություն ունենալ հայ հասարակության մեջ իր` ռուսների հանդեպ ունեցած ավանդական վերաբերմունքի խաթարված ընթացքի վերականգնման ուղղությամբ, թեև սրանով հանդերձ արձանագրում է, որ Գյումրիում ավելի սթափ են մտածում ու գնահատում իրավիճակը, և չի կարելի ասել, թե քաղաքում այժմ հակառուսական տրամադրություններ կան:

«Գյումրեցիները ավելի սթափ են մտածում, մեր ժողովրդի բառերով ասած` «պաղ (սառը) գլխով», ու հասկանում են, որ Գյումրին այսօր, ցավոք, իր գոյությունը պահպանում է նաև ռուսական բազայի հաշվին, ռուս` անհամեմատ ավելի բարեկեցիկ ու գնողունակ զինվորականների ու վերջիններիս ընտանիքների հաշվին: Հարցրեք խանութներից, սրճարաններից ու սպասարկման այլ օբյեկտներից: Այո, ցավով եմ սա արձանագրում, քանի որ մեր երկրի իշխանությոններն անցնող տարիներին չկարողացան սոցիալ-տնտեսական այն պայմաններն ապահովել, որ այս հարցի մասին չխոսեինք էլ, բայց, ավաղ, ունենք այն, ինչ ունենք: Թեև սա չի նշանակում, թե գյումրեցին կուլ գնացող է: Գյումրեցին ստրկամիտ չէ ու տեղն եկած ժամանակ կարող է իր բռունցքի ուժը ցույց տալ, ինչն ապացուցեց արդեն: Այնպես որ հիմա բոլորս էլ սպասում ենք, որ առաջին հերթին մեզ հուզող հարցերի պատասխանները ստանանք առաջիկա դատավարությունից»,- ամփոփեց գյումրեցի քաղաքագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում