«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի անդամները Ազատության հրապարակում սկսեցին անժամկետ նստացույց պահեստազորի գնդապետ, խարդախության համար 6 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակելու պահանջով:
«Ազատության հրապարակում չենք գիշերելու, ուղղակի հավաքվում ենք, որպեսզի մշակենք նոր ռազմավարություն և ըստ այդմ շարունակենք մեր պայքարը, հրատապության խնդիր չկա, մենք վերաձևավորվում ենք, սկսում ենք պայքարի նոր փուլ, նաև ընդլայնվելու է խմբում ազատամարտիկների թիվը, շատերն են արձագանքում և ցանկություն հայտնում միանալու»,- մանրամասնեց հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը: Նա նկատեց, որ բոլորի համար պարզ է, որ Վոլոդյա Ավետիսյանը քաղբանտարկյալ է. «Պետք է վերջ դնել իրավական տեռորին, այո՛, տեռորը միայն շենք պայթեցնելը չէ»,- ասաց նա:
Գ. Սարուխանյանը նաև նկատեց, որ հենց քաղաքական պատվերով է, որ Վոլոդյա Ավետիսյանին վաղաժամ ազատելու որոշում չկայացվեց:
Մանրամասները ՝տեսանյութում: