Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Սահմանադրական նոր փոփոխությունները դավաճանական լուծում է. քաղաքագետ

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի ելույթը Ազատության հրապարակում՝ հուլիսի 24-ին սահմանադրական փոփոխությունների քննարկմանը նվիրված հանրահավաքում.

Ողջունելով այս հանրահավաքի կազմակերպիչների նախաձեռնությունը՝ իմ համոզմունքն եմ հայտնում, որ այն կլինի շարունակական և Ազատության հրապարակը, ինչպես դա տեղի ունեցավ 1988 թվականին, նորից կողողվի հայրենասեր հայորդիների հեղեղներով, ոտքի կհանի Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին՝ համախմբելով անկախ պետականության պաշտպանության գաղափարի շուրջ ողջ հայությանը Հայրենիքում և ի սփյուռս աշխարհի:

Ազգային անկախության նվաճման ճանապարհին մեր կարևորագույն ձեռքբերումներից մեկը՝ Հայաստանի Հանրապետության Նախագահին և Գերագույն Գլխավոր Հրամանատարին ուղղակի և ընդհանուր ընտրությունների միջոցով ընտրելու քաղաքացիների իրավունքն անձեռնամխելի է: Այդ իրավունքը նվաճված է մեր ժողովրդի, մեր հայրերի, մայրերի, եղբայրների և քույրերի արյան ու անձնվեր մաքառումների գնով: Ո՞վ չգիտի, որ 1991 թվականին իրականացված «Օղակ» գործողությունը, որի արդյունքում հայաթափվեցին Գետաշենը, Մարտունաշենը և Շահումյանը, պայմանավորված էր անկախության հանրաքվեի անցկացման և Հայաստանի ղեկավարին ուղղակի և ընդհանուր ընտրությունների միջոցով ընտրելու հայ ժողովրդի վճռականությամբ: Անկախ պետականության հաստատման և Հայաստանի Նախագահին՝ որպես անկախ պետականության երաշխավորի, ուղղակի և ընդհանուր ընտրությունների միջոցով ընտրելու իրավունքները մեզանում փոխշաղկապված են ինչպես պատմական, այնպես էլ բովանդակային իմաստով:

Ժամանակակից պատմությանը հայտնի չէ այնպիսի դեպք, երբ հնարավոր է եղել ժողովրդից անհետևանք խլել նախկինում նվաճված ժողովրդավարական իրավունքը: Նմանատիպ փորձերն անխուսափելիորեն ավարտվել են հեղափոխություններով: Դա քաղաքագիտական օրինաչափություն է, և Հայաստանը ժամանակակից քաղաքականության օրինաչափություններից արհեստականորեն դուրս դնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման:

Հայաստանում այսօր իշխող քրեաօլիգարխիկ վարչախումբը պետք է հասկանա, որ առաջարկվող սահմանադրական փոփոխությունների միջոցով բարձրագույն պետական պաշտոնյաներին ուղիղ համընդհանուր ընտրություններով ընտրելու քաղաքացիների իրավունքի նախատեսվող էական սահմանափակումը ոչ միայն չի ապահովագրի երկիրը ցնցումներից, այլ, ընդհակառակը, անխուսափելի կդարձնի հեղափոխության ճանապարհով ժողովրդից խլված իրավունքի վերականգնումը:

Քաղաքական կարճատեսության ու քարանձավային տգիտության դրսևորումներ են այն մերկապարանոց դատողությունները, թե, իբր, ձերբազատվելով ուղիղ համընդհանուր ընտրությունների միջոցով երկրի Նախագահին ընտրելու ինստիտուտից, հնարավոր է խուսափել հետընտրական շրջանում մեզանում կրկնվող սրացումների գլխացավանքից: Գռեհիկ ամբարտավանության աստիճանի հասնող ինքնավստահությունն այսօրվա իշխանություններին թույլ չի տալիս հասկանալ, որ հինգ տարին մեկ մեզանում կրկնվող ալեկոծությունները չարյաց փոքրագույնն են, քանզի հնարավորություն են տալիս լիցքաթափելու նախորդ տարիների ընթացքում կուտակված դժգոհությունները: Այդ ալեկոծություններից խուսափելու միակ ճիշտ ճանապարհը Նախագահի ազատ, թափանցիկ, արդար համընդհանուր ընտրությունների անցկացումն է: Հրաժարվելով դա ընդունել՝ իշխող վերնախավը սահմանադրական չարեփոխումներով ձգտում է գլխացավանքից ազատվել հայոց պետականության գլխատման միջոցով: Իմ մասնագիտական պարտքն եմ համարում նախազգուշացնել գործող վարչախմբին՝ կրակի հետ եք խաղում:

Փորձելով վարչական ռեսուրսը հերթական անգամ չարաշահելու միջոցով ժողովրդի վզին փաթաթել ներկայացված սահմանադրական չարեփոխումները՝ Սերժ Սարգսյանը գործնականում բռնել է Հայաստանի հասարակությանը պետական կառավարման համակարգից վերջնականապես օտարելու և դրանով «հայկական մայդանը» կյանքի կոչելու կործանարար ճանապարհը: Ազգային շահերն առաջնահերթ համարող բոլոր քաղաքական և հասարակական ուժերը պարտավոր են այս օրհասական պահին մի կողմ դնել իրենց տարաձայնությունները, քաղաքական ու աշխարհաքաղաքական նախասիրությունները՝ բռունցքվելով հայոց պետականությունը կործանելու այս հրեշավոր ծրագրի դեմ: Հայրենիքը վտանգված է, մեր երկիրը փորձում են գլխատել՝ անպաշտպան դարձնել արտաքին և ներքին վտանգների առջև: Եթե կորցնենք պետությունը, ու՞մ են պետք մեր լիբերալներն ու սոցիալիստները, ցենտրիստներն ու պահպանողականները, արմատականներն ու սոցիալ-դեմոկրատները, արևմտամետներն ու եվրասիամետները: Եթե չկարողանանք ժամանակավորապես մի կողմ դնել մեր տարաձայնությունները և համախմբվել հայոց պետականությունը վրահաս արհավիրքից փրկելու հրամայականի գիտակցմամբ, բոլորս՝ անխտիր բոլորս, պատմության կողմից կդասվենք ազգի և հայոց պետականության գերեզմանափորների շարքին:

Աշխարհը ներկայում թևակոխել է փոթորկահույզ զարգացումներով ու այլևայլ մարտահրավերներով լեցուն բարդ ժամանակաշրջան: Արցախյան հիմնահարցի արդար կարգավորման հեռանկարը երբեք այսքան մշուշոտ ու անորոշ չի եղել: Հայաստանի տնտեսությունը կործանարար վիճակում է, պատերազմի վերսկսման վտանգն օր օրի դառնում է ավելի առարկայական, իսկ ազգաբնակչության արտագաղթը շարունակում է աճել: Այս մղձավանջային հանգամանքներում սերժսարգսյանական վարչախումբը որոշել է սահմանադրական փոփոխությունների միջոցով վերացնել գործող Սահմանադրությամբ ամրագրված ազգընտիր Նախագահի և Գերագույն Գլխավոր Հրամանատարի ինստիտուտը: Առաջարկվող փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Նախագահին ընտրելու է ընտրիչների ժողովը: Գերագույն Գլխավոր Հրամանատարի պարտականությունները պատերազմի ժամանակ ստանձնելու է խորհրդարանական մեծամասնության կողմից նշանակված վարչապետը, իսկ խաղաղ պայմաններում՝ պաշտպանության նախարարը: Ավելի վնասարար, դավադիր ու դավաճանական լուծում դժվար է պատկերացնել: Մի՞թե վնասարարություն չէ լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսման վտանգի առջև կանգնած երկրի պաշտպանունակությունն ապահովելու համար Գերագույն Գլխավոր Հրամանատարի անձնական պատասխանատվության տարալուծումը տարբեր պաշտոնյաների միջև: Մի՞թե դավադրություն չէ ներկայիս հարաբերական խաղաղության օրոք երկրի պաշտպանունակության ու զինված ուժերի զարգացման համար պատասխանատվության, և պատերազմի ընթացքում երկրի պաշտպանության համար պատասխանատվության արհեստական տարանջատումը:

Բոլորին քաջ հայտնի է, որ պատերազմի ժամանակ հնձում ես այն, ինչը կարողացել ես ցանել խաղաղության օրոք: Գործող Սահմանադրությամբ ազգընտիր Նախագահը իր լիազորությունների հինգ տարիների ընթացքում ի պաշտոնե իրականացնում է Գերագույն Գլխավոր Հրամանատարի պարտականությունները և բացառիկ անձնական պատասխանատվություն է կրում երկրի պաշտպանունակության ու զինված ուժերի զարգացման համար: Առաջարկվող չարեփոխումներով Գերագույն Գլխավոր Հրամանատարի պարտականությունները դրվելու են վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի վրա, որը ոչ միայն չի ընտրվելու խրամատներում Հայրենիքը պաշտպանող զինվորների, նրանց ծնողների ու կանանց կողմից, այլ խորացող տնտեսական ճգնաժամի պայմաններում շատ հավանական է, որ տարին մեկ փոխվի: Հարց է առաջանում՝ Հայաստանի և Արցախի պաշտպանության ձախողման դեպքում վարչապետերից կամ պաշտպանության նախարարներից ո՞ր մեկը պետք է անձնական պատասխանատվություն կրի: Հասկանալի է, որ առաջարկվող սահմանադրական չարեփոխումները կոչված են լղոզել, իմաստազրկել ու վերածել զավեշտի Հայաստանի և Արցախի պաշտպանության համար երկրի ղեկավարի անձնական պատասխանատվության հարցը:

Մեր սերնդի ներկայացուցիչները հիշում են ղարաբաղյան հակամարտության քննարկմանը նվիրված ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության նիստի այն դրվագը, երբ Գորբաչովը կոպիտ ընդհատեց ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի ելույթը հարցով՝ թե ու՞մ անունից է նա հայտարարություններ անում: Գենսեկը լավ գիտեր իր իսկ կողմից ներդրված ընտրակարգի առանձնահատկությունները ու փորձում էր արժեզրկել մեր ակադեմիկոսի ծանրակշիռ գնահատականները՝ ակնարկելով, թե նա ընտրված է համալսարանական ընտրիչների կողմից և չի կարող հանդես գալ հայ ժողովրդի անունից: Այդ պահին հայերից ո՞վ չէր ափսոսում, որ հնարավորություն չի ունեցել իր տված քվեով հավաստել Հայաստանի ժողովրդի դիրքորոշումը ներկայացնելու՝ ակադեմիկոս Համբարձումյանի լիազորությունը:

Ես այս պատմական դրվագը հիշեցի պարզաբանելու համար, թե որքան կարևոր նշանակություն ունի ուղիղ համընդհանուր ընտրությունների միջոցով բարձրաստիճան պաշտոնյաների ընտրվելու հանգամանքն արտաքին ճակատներում երկրի շահերի ներկայացման և արդյունավետ պաշտպանության առումով: Ինչպե՞ս կարող է Հայաստանի առաջին դեմքը արդյունավետ ներկայացնել մեր ազգային շահերը այլ պետությունների ազգընտիր ղեկավարների հետ բանակցություններում, եթե ինքը ազգընտիր չէ, եթե ընտրվել է ոչ թե ժողովրդի, այլ ընտրիչների կողմից, կամ նշանակվել է խորհրդարանական մեծամասնության կողմից: Չէ՞ որ և՜ ընտրիչների ժողովի, և՜ խորհրդարանական «կայուն մեծամասնության» լեգիտիմությունը կասկածելի են, եթե հաշվի առնենք դրանց ձևավորման նախատեսվող մեխանիզմների արհեստականությունն ու «կայուն մեծամասնության» ձևավորման արդյունքին հասնելու հարցում վարչական ռեսուրսի չարաշահման ակնհայտ ռիսկերը: Ուրեմն՝ ո՞վ է արտաքին աշխարհում բանի տեղ դնելու այդ «բանանային» մեծամասնության դրածոներին, ո՞վ է նրանց հետ հաշվի նստելու, ո՞վ է նրանց հետ լուրջ խոսելու: Եվ ի՞նչ հեռահար նպատակներով է Սերժ Սարգսյանը ձգտում իր «իրավահաջորդին» դարձնել խեղկատակ միջազգային հանրության և այլ պետությունների ղեկավարների աչքերում: Ո՞ր մեղքի համար է մեր երկիրը դատապարտում անգլուխ ձիավորի կարգավիճակին: Մտածե´ք, հայեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում