Երեկ Հարավային Աֆրիկայում մահացել է մի շարք աշարհահռչակ բրենդների (Nutella, Kinder Surprise, Kinder Chocolate, Raffaello, Ferrero Rocher և Tic Tac) սեփականատեր Պիետրո Ֆերերոն: Ընկերությունը մանրամասներ չի ներկայացրել նրա մահվան հանգամանքներից: The New York Times-ի փոխանցմամբ, Քեյփ Թաունի մերձակայքում նա հեծանիվ վարելիս է եղել, երբ հանկարծ վայր է ընկել: Հարավային Աֆրիկա նա ժամանել էր` մասնակցելու գործարար հանդիպման:
48-ամյա Պիետրո Ֆերերոն հսկա շոկոլադային Ferrero ընկերության հիմնադիր Միկելե Ֆերերոյի երկու որդիներից մեկն է: