Armlur.am-ի փոխանցմամբ՝ Նոր Հաճնում ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված եկեղեցու բացման ժամանակ լրագրողները մի քանի հարց ուղղեցին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին:
–Տեղյա՞կ եք, որ քիչ հետո եկեղեցին փակվելու է և շարքային քաղաքացիները չեն կարողանալու ներս մտնել:
– Չեմ կարծում, որ դռները պետք է փակվեն: Բայց բնական է, որ այսքան մարդ չի կարող տեղավորվել, և հավանաբար որոշ անձինք, ովքեր հրավիրված են, նրանց շարքում կլինեն նաև հավատացյալներ:
– Արտաշատի եկեղեցու օծման ժամանակ էլ փակվել էր և միայն պաշտոնյաներն են կարողացել մասնակցել:
-Նման բան չի եղել, եկեղեցին չի փակվել: Արտաշատում մենք հավատավոր զավակներ տեսանք:
– Մարդիկ հաց չունեն, ջուր չունեն, եկեղեցի են սարքում:
– Մարդիկ իրենց սովը հոգևոր արժեքների միջոցով կհագեցնեն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում