«Ստուգումների մի մասը ավարտվել է, մյուս մասը դեռ շարունակվում է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը՝ անդրադառնալով ընկերությունում անցկացվող ստուգումներին։
Հիշեցնենք, որ փետրվարյան իրադարձություններից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց Գ. Ծառուկյանին քաղաքականությունից հեռացնելու եվ նրա «չարիք» լինելու մասին, միաժամանակ հանձնարարեց, որ նրան պատկանող ընկերություններում ստուգումներ իրականացվեն։