Անպարտելի բռնցքամարտիկ, հանրահայտ Ֆլոյդ Մեյուեյզերն Անդրե Բերտոյի հետ համաձայնության է եկել մենամարտի հարցում։ Այն կայանալու է Լաս-Վեգասում՝ սեպտեմբերի 12-ին։ Այս մասին տեղեկացնում է TMZ-ն։
Մի քանի շաբաթ շարունակ բռնցքամարտիկների պրոմոութերները բանակցություններ են վարել, որը պսակվել է հաջողությամբ։
«Հիանալի է գտնվել այս վիճակում։ Ցանկանում եմ բավականություն ստանալ յուրաքանչյուր պահից»,- հայտարարել է Բերտոն։
Հիշեցնենք, որ Մեյուեյզերն օրեր առաջ հայտարարել էր առաջիկա մենամարտին նախապատրաստվելու մեկնարկի մասին։