Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականն ավարտել է ելույթները Եվրոպայի երիտասարդական առաջնության Բ դիվիզիոնում: 18 թիմերի պայքարում հայ բասկետբոլիստները գրավել են 12-րդ հորիզոնականը:
Վիկտոր Ուսկովի սաները 3 հաղթանակ են տոնել՝ հաղթելով Շվեյցարիայի, Մոլդովայի և Ալբանիայի հավաքականներին: Հայաստանը զիջել է Մակեդոնիային, Բելառուսին, Սլովակիային և Վրաստանին:
Պետք է նշել, որ Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում նման մակարդակի առաջնության և հիանալի փորձ ձեռք բերեց ապագայի համար: Անցկացրած 7 հանդիպումներում Հայաստանի հավաքականը վաստակել է 489 միավոր: