WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ու պարտադիր հավակնորդ Ռոբերտ Շտիգլիցը մենամարտից առաջ Գերմանիայի Հալե քաղաքում անցկացրել են կշռման պաշտոնական արարողությունը։
Արթուր Աբրահամի անձնական քաշը 76 կգ է, Ռոբերտ Շտիգլիցի քաշը՝ 75,9 կգ։
Հիշեցնենք` բռնցքամարտիկները մենամարտելու են չորրորդ անգամ: Արթուր Աբրահամի հաղթանակով է ավարտվել երկու մենամարտ:
Հավելենք, որ Աբրահամ-Շտիգլից հերթական մենամարտը կայանալու է այսօր, Երևանի ժամանակով կեսգիշերից հետո: