ESPN-ի «Տարվա լավագույն մարտիկ» կոչումը ստանալուց հետո հանրահայտ Ռոնդա Ռոուզին անդրադարձել է մեկ այլ անպարտելի աշխարհահռչակ մարզիկի՝ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեյզերին։
Մեյուեյզերն ավելի վաղ հայտարարել է, որ չի ճանաչում Ռոուզիին, երբ նրան հարց էին ուղղել մարզուհու մասին։ Վերջին 8 տարիներին 6 անգամ վերոգրյալ մրցանակը ստացել էր Ֆլոյդ Մեյուեյզերը, 2 անգամ՝ Մենի Պակյաոն։
«Հետաքրքիր է՝ ինչպես իրեն կզգա Մեյուեյզերը, երբ կինը պարտության մատնի նրան։ Հետաքրքիր կլինի հիմա լսել, թե ինչպես ես ձևացնում, իբր ինձ չես ճանաչում։
Մեյուեյզերը պետք է հասունանա Մայք Թայսոնի հետ համեմատվելու համար»,- Ռոուզիի խոսքերը մեջբերում է The Independent-ը։