Friday, 19 04 2024
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը

Հայաստանում «Իսկանդեր-Մ»-ը Մոսկվան կարող է օգտագործել Վրաստանի դեմ. վրացի ռազմական փորձագետ

«Մոսկվան մարտավարություն է մշակել՝ սկզբից զինում է Ադրբեջանին, հետո Հայաստանին, հետո նորից Ադրբեջանին կզինի, ու մշտապես իրենից կախված կպահի այդ երկու երկրներին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեակետ հայտնեց վրացի ռազմական փորձագետ Տեմուր Չաչանիդզեն՝ անդրադառնալով Ռուսաստանի կողմից 200 մլն դոլար վարկի դիմաց Հայաստանին զենք տրամադրելուն, ապա Ադրբեջանին զինելու հավանականությանը:

«Մոսկվան մրցավազքի մեջ է կարծես այդ երկու երկրներին զինելու հարցում և այդ կերպ իր ներկայությունն է պահում Հայաստանում ու Ադրբեջանում, իսկ առհասարակ ձգտում է մշտական ներկայություն ունենալ ողջ Հարավային Կովկասում»,- ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքերով՝ կողմերին զինելը ոչ մի կերպ չի կարող ամրապնդել տարածաշրջանի անվտանգությունը: Հակառակը՝ զենքերի նորագույն տեսակների վաճառքը Հայաստանին և Ադրբեջանին, ըստ նրա, կարող է ողբերգական լինել. «Ես ամեն օր հետևում են հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին, տեղականում եմ, որ պարբերաբար զոհեր կամ վիրավորներ են լինում, կարծում եք կողմերին զինլով այդ ամենը պակասելո՞ւ է՝ ո՛չ, հակառակը»,- ասաց Չաչանիդզեն:

Նրա խոսքերով՝ այսօր և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում կան բազմաթիվ սոցիալական, տնտեսական խնդիրներ, բայց, ցավոք սրտի, դրանց վրա գումար ծախսելու փոխարեն կողմերը վարկով կամ առանց վարկի ստիպված են զենք գնել. «Մինչդեռ Ռուսաստանը ցանկության դեպքում կարող է օգնել հակամարտության կարգավորմանը և ոչ թե զինել կողմերին»:

Մեր այն հարցին, թե մասնավորապես «Իսկանդեր Մ» տեսակի օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգը կարո՞ղ է օգտագործվել Վրաստանի դեմ և այդ կերպ վատթարացնել հայ-վրացական հարաբերությունները, փորձագետը պատասխանեց. «Իհարկե կվնասի նաև Վրաստանին, դրանք ռուսական հրամանատարների և սպաների անմիջական հրամանով են գործելու, դա հսկայական համակարգ է, որ հայերն ինքնուրույն չեն կարող օգտագործել, Ռուսաստանը շատ հեշտությամբ դա կարող է օգտագործել Վրաստանի դեմ, մանավանդ որ, չնայած Վրաստանի եվրաասոցացմանը, Ռուսաստանը Վրաստանից չի հրաժարվել ու երբեք էլ չի հրաժարվի: 2008 թվականին Հյուսիսային Կովկասից Վրաստանի դեմ էին օգտագործվում «Իսկանդերները», հիմա էլ Հայաստանից կարող են վնասել, նաև Ադրբեջանից: Սա մեզ համար մեծ վտանգ է ներկայացնում»,- ասաց մեր զրուցակիցը։

Նա հավելեց, որ Մոսկվան հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության պահպանմամբ, որպեսզի այդ կերպ ճնշի երկու երկրների ղեկավարություններին․ «Սրա վրա է խաղում Մոսկվան, և դա մեզ չանհանգստացնել չի կարող, մանավանդ որ Մոսկվան անընդհատ միջոցներ է ման գալիս, որ Վրաստանը փոխի իր արտաքին քաղաքական կուրսը»,- եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում