Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պատրաստակամություն է հայտնել կատարելու նախագահի պարտականությունները մինչև 2030թ.-ը: Այս մասին հաղորդել է КазТАГ-ը:
«Ավարտվեցին նախագահական արտահերթ ընտրությունները: Դրանք դարձան մեր ազգային միասնության հաղթարշավը: Դրանում կարևոր դեր է խաղացել Ղազախստանի ժողովրդի ասամբլեան: Հենց այդ ասամբլեայի վերջին նիստի ժամանակ է առաջ քաշվել նախագահի պաշտոնավարման ժամկետի ավելացման հարցը: Այս ամբիոնից առաջարկվում էր այն երկարացնել մինչև 2030թ.-ը, սակայն ամեն ինչ դեռ առջևում է», ասել է Նազարբաևը` ելույթ ունենալով Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի 17-րդ նստաշրջանի ժամանակ:
Նա շնորհակալություն է հայտնել տարածաշրջանային շտաբների բոլոր անդամներին, որոնք մասնակցել են նախընտրական քարոզարշավին` «մեր ճակատագրական հաղթանակում ունեցած անգնահատելի ներդրման համար»: