Ինչպես հաղորդում է Mashable տեխնոբլոգը, Google ընկերությունը ապրիլի 29-ից դադարեցնում է Google Video ծառայությունը:
Ընկերությունից տեղեկացրել են, որ բոլոր այն տեսանյութերը, որոնք վերբեռնված են այս ծառայությունում, որոնելիս այլևս չեն հայտնվի: Սակայն Google-ն իր օգտատերերին թույլ է տալիս մինչև մայիսի 13-ը ներբեռնել այդ տեսանյութերը, որից հետո դրանք կջնջվեն ընկերության սերվերից:
Այս քայլին Google-ը գնացել է այն բանից հետո, երբ 2006թ. ընկերության վերահսկողության տակ անցավ աշխարհի ամենահայտնի կայքերից մեկը` YouTube-ը: Այն, փաստորեն, տրամադրում է Google Video-ի բոլոր ծառայությունները, որի վերջնական փակման մասին ընկերությունում լրջորեն մտածում էին: