Friday, 19 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ

Կասպյան ռեսուրսների ստացման հարցում Եվրոպայի գլխավոր մրցակիցը Չինաստանն է. Միրեկ Տոպոլանեկ

Ադրբեջանական Day.az կայքի փոխանցմամբ, ԵԽ խորհրդի նախկին նախագահ և Չեխիայի նախկին վարչապետ Միրեկ Տոպոլանեկը, մասնակցելով Բաքվում կայացած Կասպյան նավթագազային առևտրա-տրանսպորտային V կոնֆերանսին, ընդգծել է Կասպյան տարածաշրջանի կարևորությունը Եվրոպայի համար.

«Գնալով կաճի Կասպյան ավազանի ածխաջրածինների դերը Եվրոպայի էներգամատակարարման հարցում: Հյուսիսային Աֆրիկայում տիրող անկայուն իրավիճակը էլ ավելի է մեծացնում Կասպյան ու Միջերկրածովյան տարածաշրջանների կարևորությունը Եվրոպայի էներգամատակարարման համար:

Չնայած ներկայումս ծավալուն աշխատանքներ են ընթանում էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացման ուղղությամբ` այնուամենայնիվ, տեսանելի ապագայում ածխաջրածինները կշարունակեն հանդիսանալ էներգիայի հիմնական աղբյուրը:

Կասպյան ռեսուրսների ստացման հարցում Եվրոպայի գլխավոր մրցակիցը Չինաստանն է: Սակայն Եվրոպան տիրապետում է բազմաթիվ գործիքների Կասպյան տարածաշրջանի երկրների՝ ածխաջրածինների առաքման հարցում դեպի եվրոպական ուղղություն հակվելու համար:

Մասնավորապես, Ադրբեջանի պարագայում դա կարող է լինել ոչ միայն սեփական ածխաջրածինների արտահանման երթուղիների բազմատեսակությունը (դիվերսիֆիկացումը), այլև սեփական արտահանումից ստացվող եկամուտների կրկնակի ավելացումը:

Ինչ վերաբերում է Nabucco գազատարին, ապա դրա առաջին փուլի համար բավական կլինի ադրբեջանական «Շահ Դենիզ-2»-ում և թուրքմենական գազահանքավայրերում արդյունահանվելիք գազը:

Եթե Եվրոպան ցանկանում է հաջողությամբ իրագործել «Հարավային միջանցք» նախագիծը, ապա պետք է սերտորեն համագործակցի Կասպյան տարածաշրջանի և միջինասիական երկրների հետ, ինչպես նաև հատուկ ռազմավարություն մշակի այդ երկրներից յուրաքանչյուրի նկատմամբ: Եվրոպան հանդիսանալու է կասպյան ածխաջրածինների ամենամեծ սպառողը»:

Հիշեցնենք, որ ԵՄ-ի համար առաջնահերթ համարվող «Հարավային միջանցք» նախագծի շրջանակներում են գտնվում Nabucco, Տրանսադրիատիկ (TAP), ITGI (Թուրքիա-Հունաստան-Իտալիա), «Սպիտակ հոսք» (Վրաստան (Բաթում)-Ուկրաինա) գազատարները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում