Բարսելոնայում ավարտված օփենում փայլուն արդյունքի է հասել երևանցի գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և ճանաչվել մրցաշարի հաղթող:
Միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանն ու Տիգրան Պետրոսյանը վաստակել են 6.5 և 6 միավոր և գրավել համապատասխանաբար 5-րդ և 8-րդ տեղերը:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։