Friday, 19 04 2024
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով

Հայաստանում Մայդան դժվար է պատկերացնել. Էդուարդո Լորենսո Օչոա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայաստանի Եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան:

Պարոն Օչոա, Հայաստանի պատվիրակությունը, (բացառությամբ մեկ պատգամավորի, որը դեմ քվեարկեց) չմասնակցեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված Հելսինկիի հռչակագրի քվեարկությանը, որը քննադատում էր Ռուսաստանին Ուկրաինայում ցուցաբերած ագրեսիայի համար: Մի կողմից Հայաստանը անվտանգության հսկայական խնդիր ունի և չի կարող քվեարկել մի երկրի դեմ, որը մեր անվտանգության երաշխավորն է, և մյուս կողմից էլ ամեն այսպիսի իրադրության ժամանակ Հայաստանը դեմ է դուրս գալիս ողջ քաղաքակիրթ աշխարհին: Ի՞նչ եք կարծում՝ արդյոք մեր երկրի այսօրինակ պահվածքը հասկանալի՞ է եվրոպացի մեր գործընկերների համար:

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը խրախուսում և ողջունում է Հայաստան-ԵՄ համագործակցությունը, ուստի մեր աշխատանքն ու մարտավարությունը ուղղված են ԵՄ ինստիտուտներին և մարմիններին: ԵԱՀԿ-ն ԵՄ ինստիտուտ չէ, և այն մեր գործունեության հիմնական առանցքի մեջ չէ, այդ պատճառով ես չունեմ անհրաժեշտ բոլոր հիմքերը՝ պատճառաբանված կարծիք հայտնելու այդ քվեարկության շուրջ:

Բացի դրանից՝ նաև հետաքրքիր կլինի նշել, որ «Եվրանեսթ» ԽՎ-ն 2015թ. մարտին Երևանում տեղի ունեցած նիստին բանաձև ընդունեց Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Թեմայի շուրջ հայկական պատվիրակության մոտեցումը միաձայն չէր, թեև Հայաստանի պատգամավորների հայտնած ընդհանուր դիրքորոշումը վկայակոչում էր հակամարտության խաղաղ կարգավորումը Մինսկի համաձայնագրի հիման վրա: Եվրոպական խորհրդարանում պատգամավորներից շատերին է հայտնի Հայաստանի աշխարհաքաղաքական այդ իրավիճակի մասին, ուստի նրանք գիտակցում են, որ տվյալ հարցի շուրջ որոշ հայ պատգամավորների քվեն կարող է տարբերվել Եվրոպական խորհրդարանի ընդհանուր մոտեցումից:

Վերջերս հետաքրքիր զագացումներ էին տեղի ունենում մեր երկրում. նկատի ունեմ «#ElectricYerevan»-ը: Ինչպե՞ս կբնութագրեք այն իրադարձությունները, որ տեղի ունեցան Հայաստանում նախորդ երկու-երեք շաբաթների ընթացքում՝ բողոքի զանգվածային ակցիաները, որ ծավալվեցին Հայաստանում՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման:

– Ես անհանգիստ հետևում էի իրավիճակին, չնայած մենք նույնկերպ արձագանքեցինք էլեկտրաէներգիայի գնի փոփոխություներին ԵՄ մի շարք անդամ երկրներում: Հիմնական խնդիրն այն է, որ մի կողմից մենք ունենք թարմացման ենթակա հնացած էներգետիկ համակարգ, մյուս կողմից՝ մեկ շնչին տարեկան 3700 ԱՄՆ դոլար միջին եկամուտ ունեցող բնակչություն: Իմ կարծիքով՝ այժմ ամենակարևորը կայուն լուծում գտնելն է՝ հաշվի նստելով երկու իրականություների հետ, նկատի ունենալով, որ էներգետիկ անվտանգությունը ցանկացած երկրի ընդհանուր անվտանգության կարևորագույն գործոններից է:

– Ռուսաստանը մեծ վախեր ուներ այդ բողոքի ակցիաներից՝ մասնավորապես այն առումով, որ Հայաստանում կարող է գունավոր հեղափոխություն կամ երկրորդ Մայդան հասունանալ: Կարծում եք՝ Հայաստանի քաղհասարակությունը վերջին շրջանում այդքան զարգացե՞լ է:

– Հայաստանի քաղաքացիական հասարակությունը բավականաչափ բազմազան ու ակտիվ է և իրապես զարգացել է վերջին տարիներին՝ փորձառության և արդիականության տեսանկյունից: Այնուամենայնիվ, հասարակական կազմակերպությունների միջև կապերի առումով, կարծում եմ, դեռևս առաջընթացի տեղ կա: Ինչ վերաբերում է Հայաստանում երկրորդ Մայդան ստեղծելու հավանականությանը, հաշվի առնելով երկրի սոցիոլոգիական միտումները, այդ երևույթը դժվար է պատկերացնել:

Հայաստանը պատրաստվում է Եվրամիության հետ նոր գործակցության գնալ: Դուք գիտեք, որ կողմերն այդ մասին պատրաստակամություն հայտնեցին Ռիգայում տեղի ունեցած արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում: Ի՞նչ եք կարծում՝ մենք ե՞րբ կարող ենք տեսնել այդ գործակցության առաջին պտուղները:

– Ռիգայի Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում ԵՄ-ն և ԱլԳ երկրները հռչակագիր ստորագրեցին, որը վերանայեց մինչ այժմ արձանագրված ԱլԳ ձեռքբերումները և ուրվագծեց իր առաջնահերթություններն ու նպատակները հաջորդ՝ 2017թ. գագաթնաժողովին ընդառաջ: Հռչակագրի մի շարք դրույթներ վերաբերում էին Հայաստանին և Հայաստան-ԵՄ հետագա հարաբերություններին:

Ռիգայի հռչակագիրն ընդգծեց Հայաստան-ԵՄ հետագա համաձայնագրի ընդհանուր գաղափարը՝ միտված փոխադարձ հետաքրքրության բոլոր ոլորտներում համապարփակ գործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: Հռչակագիրը թվարկում է նաև ակտիվ համագործակցության մի շարք ոլորտներ՝ հղում կատարելով Արևելյան Եվրոպայի էներգետիկ արդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերությանն անդամակցելիս Հայաստանի առաջընթացին: Շարժունակության օրակարգը, ինչպես և Հայաստանի՝ ԵՄ ծրագրերին և կառույցներին միանալը ներառված էին փաստաթղթում: Անդրադառնալով հետագա քայլերին՝ մայիսի 19-ին Եվրոպական հանձնաժողովը առաջարկ արեց Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել, և ես վստահ եմ, որ շատ շուտով կլինի նաև Խորհրդի կողմից հաստատումը:

Եվրամիության և Հայաստանի միջև տնտեսական գործակցություն հնարավո՞ր է:

– Անշուշտ: Փաստ է, որ Հայաստանի առևտրի շուրջ 25%-ը իրականացվում է Եվրոպական միության հետ, ուստի ես վստահ եմ, որ երկու կողմերն էլ կանեն ամեն ինչ այս իրականությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր իրավական հիմք տեղափոխելու համար, այնպես, որ պահպանվեն Հայաստանի միջազգային պարտավորությունները: Ի հավելումն ասածիս, տնտեսական դաշտում գոյություն ունեն այլ ոլորտներ, որոնց շուրջ Հայաստանը և ԵՄ-ն կարող են համագործակցել, օրինակ՝ մրցունակություն, ՓՄՁ-ներ, տրանսպորտ, տեխնոլոգիա, շրջակա միջավայր, նորարարական ոլորտներ, և այլն:

 

Լուսանկարը՝ Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում