Ինչպես գրում է The Financial Times-ը, աշխարհի ամենահարուստ մարդը` մեքսիկացի միլիարդատեր Կարլոս Սլիմը, տուգանվել է 1 մլրդ դոլարով: Մրցակցության Մեքսիկայի դաշնային հանձնաժողովն անօրինական է համարել նրա ընկերության` America Movil-ի և դրա դուստր ձեռնարկության՝ Radiomovil Dipsa-ի (Telcel) գործունեությունը: Նրան մեղադրել են ռոումինգ և մուտքային զանգերի գները բարձրացնելու մեջ:
Միլիարդատերը հայտարարել է, որ համաձայն չէ այդ տուգանքի հետ և պատրաստվում է բողոքարկել այն: Տեղեկացնենք, որ America Movil բջջային օպերատորը զբաղեցնում է մեքսիկական շուկայի մոտ 70%-ը: Forbes-ի վարկածով` Կարլոս Սլիմը համարվում է աշխարհի ամենահարուստ մարդը. նրա կարողությունն աս պահին 74 մլրդ դոլար է: Միայն 2010 թ. նա աշխատել է 20 մլրդ դոլար: