ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդեւը հայտարարել է, որ Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները եղել են ժողովրդավարական ու թափանցիկ:
«Մեզ՝ միջազգային դիտորդներիս համար ոչ մի խոչընդոտ չէր ստեղծվում մեր առաքելությունը կատարելու համար: Բացի այդ, իշխանությունները մեզ համար ստեղծել էին ընտրական գործընթացի եւ քվեարկության գործընթացի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու բոլոր պայմանները: Ուստի մենք ընտրությունները դրական ենք գնահատում»,- ասել է Լեբեդեւը դիտորդական առաքելության աշխատանքի արդյունքներին նվիրված մամլո ասուլիսում:
Դրա հետ մեկտեղ նա նշել է մի շարք թերություններ, այդ թվում՝ տեխնիկական բնույթի. «Առանձին ընտրողներ չկարողացան իրենց անունները գտնել ընտրողների ցուցակում: Բայց այդ խնդիրը օպերատիվ լուծվեց տեղում»: ԱՊՀ կոմիտեի նախագահը հայտարարել է, որ «հետխորհրդային տարածքում Ադրբեջանը կարող Է ընտրությունների անցկացման օրինակ դառնալ»: