Ինչպես տեղեկացրել ենք, Բարսելոնայում ընթացող օփեն մրցաշարում հանդես են գալիս նաև գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը և Տիգրան Ս. Պետրոսյանը:
Մրցաշարային աղյուսակը խաղացված 6 տուրերից հետո միանձնյա գլխավորում է Կարեն Գրիգորյանը, որն ունի 5.5 միավոր:
Տիգրան Ս. Պետրոսյանը 5 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում: Տիգրան Հարությունյանն ունի 4 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի վերնամասում:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամլո ծառայություն