Tuesday, 23 04 2024
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»

Ազգային մենթալիտետ

Հայաստանում բարձրագույն կրթության նկատմամբ ունեցած համընդհանուր, հանրային վերաբերմունքի ամենավառ ապացույցը երևի թե ՀՀ Ազգային ժողովն է: Եվ ահա թե ինչու. այսօր Հայաստանում շատ քիչ մարդիկ կան, ովքեր մեր խորհրդարանի մասին բարձր կարծիք ունեն: Համենայնդեպս, Հայաստանում շատ դժվար է գտնել մարդկանց, ովքեր խորհրդարանի մասին խոսելիս օգտագործեն ինտելեկտուալ, կրթված, քաղաքակիրթ, բարոյական, գրագետ մակդիրները: Իսկ սրանք տերմիններ են, որ ընդհանրապես ողջ աշխարհում ուղղակիորեն կապվում են մարդկանց կրթական ցենզի հետ:

Այսինքն, ինչքան կրթված է մարդը, նա այնքան գրագետ է, ինտելեկտուալ, բարոյական արժեքների ու գաղափարների կրող, քաղաքակիրթ և այսպես շարունակ: Եվ ընդհանրապես, կրթությունը համարվում է մարդու առաջընթացի, զարգացման հիմնական մեխանիզմը: Իսկ մեր խորհրդարանը, և իշխանությունն ընդհանրապես, այս հարցում չի փայլում: Մեր խորհրդարանի մասին խոսելիս մարդիկ ավելի շատ օգտագործում են զոռբա, խարոշի, թաղային հեղինակություն, գողական, անգրագետ, բութ և այս կարգի արտահայտություններ, և այս կարծիքը ամենևին էլ օդից չի ձևավորվել, այլ հենց խորհրդարանի գործունեության արդյունքում: Այստեղ, իհարկե, որևէ հակասություն չէր լինի, եթե չլիներ մի փոքրիկ հանգամանք: Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ հայրենի խորհրդարանում ընդամենը մի քանի պատգամավոր կա, որ բարձրագույն կրթություն չի ստացել: Մնացածը, ինչպես և հարիր է մեր իրականությանը, բարձրագույն կրթություն ունեն:

Այս վիճակագրության և իրականության համադրումը, սակայն, ցույց է տալիս, որ պետք է մի փոքր զգուշավոր գտնվենք` բարձրագույն կրթություն ստացած և դիպլոմ ստացած մարդկանց իրար հետ չխառնելու համար, որովհետև, իսկապես, մեր իրականության մեջ դիպլոմ ունեն շատերը, իսկ կրթություն շատ քչերն են ստացել: Իհարկե, ամենևին պարտադիր չէ, որ բարձրագույն կրթություն ստացած մարդը հանճար լինի կամ էլ ծայրահեղ ինտելեկտուալ: Բայց այդ կրթությունը ենթադրում է, որ մարդը գոնե պիտի կարողանա մտքեր արտահայտել կամ մտածածը հասկանալի ձևով շարադրել: Բայց փաստ է, որ այսօր մեր խորհրդարանի պատգամավորների զգալի մասը նման պրոբլեմ ունի, և դժվար է ասել, թե քանի պատգամավոր միջին բարդության թելադրությունից բավարար գնահատական կստանա և քանիսը բավարար գնահատականի արժանի փոխադրություն և շարադրություն կկարողանա գրել: Համոզված ենք, քչերը, շատ քչերը:

Այս ամենը չենք ասում հայրենի խորհրդարանի հասցեին հերթական անգամ վատ բան խոսելու համար: Ընդհակառակը, ստիպված ենք ֆիքսել, որ խորհրդարանական այս պատկերը ամփոփ պատկերացում է տալիս կրթության նկատմամբ մեր հանրության շրջանում առկա վերաբերմունքի մասին: Մեզ համար կարևորը, իրականում, ոչ թե կրթությունն է, այլ դիպլոմը, այսինքն, ոչ թե բովանդակությունը, այլ ձևը: Ուստի Հայաստանում կարևոր չէ այն, թե ինչ ես դու իրականում քեզնից ներկայացնում, կարևորն այն է, թե ինչ ես ձևանում, և ինչպես: Դրա համար էլ հիմա առավել մեծ հաջողություն ունեն նրանք, ովքեր «պետական այր» են ձևանում, «ժողովրդի մասին մտածող», գործարար, բարեգործ, արդարադատության մարտիկ, իրավապահ: Ու չնայած մենք բոլորս գիտենք, որ սա ընդամենը ձև է, իսկ բովանդակությունը ուղղակիորեն կապվում է մի տրիվիալ նպատակի` փող աշխատելու հետ, առանձնապես չենք էլ բողոքում, որովհետև գիտենք, որ «աստված» մեծ է, և գուցե կգա նաև ձև անելու մեր հերթը: Այս է պատճառը, որ քափ քրտինքի մեջ մեր լկտի լակոտներին պատրաստվում ենք ուսանող դարձնել, որովհետև գիտենք, որ մեր իրականության մեջ հաջողություն չի կարող ունենալ նա, ով չունի հայոց ձևի սրբության սրբոց դիպլոմը, և այն ձեռքբերելու ճանապարհին մեր մենթալիտետը ընդունում է ցանկացած ստորություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում