Ինչպես գիտեք, իտալացի հանրահայտ կիսապաշտպան Անդրեա Պիրլոն «Յուվենտուս»-ից տեղափոխվել է «Նյու-Յորք Սիթի»։
ESPN-ի փոխանցմամբ՝ Պիրլոյի տարեկան աշխատավարձը կազմելու է 8 մլն եվրո։ Այսպիսով՝ նա կդառնա MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։
36-ամյա կիսապաշտպանը «Նյու-Յորք Սիթի»-ում հանդես է գալու ոչ պակաս ճանաչված ֆուտբոլիստներ Դավիդ Վիլյայի ու Ֆրենկ Լեմպարդի հետ։