Դարպասապահ Իկեր Կասիլյասը կարող է դառնալ Պորտուգալիայի առաջնության պատմության ամենաբարձր վարձատրվող խաղացողը, եթե համալրի «Պորտու»-ի կազմը։ Այս մասին գրում է A Bola-ն։
Պորտուգալական ակումբը Կասիլյասին առաջարկել է 2․5 մլն եվրո տարեկան աշխատավարձ (210.000 եվրո ամսական), ինչը Պրիմեյրայի ռեկորդ է։
Այդուհանդերձ, այդ գումարը զգալի պակաս է Կասիլյասի՝ «Ռեալ»-ում ամրագրված աշխատավարձից։ Նրա տարեկան աշխատավարձն այժմ կազմում է 7․5 մլն եվրո։
Կասիլյասին առաջարկվել է 2 տարվա պայմանագիր, որի ժամկետը դարպասապահի հաջող ելույթների դեպքում ինքնաբերաբար կերկարաձգվի ևս 1 տարով։
Միաժամանակ պորտուգալական ակումբը ցանկանում է Կասիլյասին հրավիրել ազատ գործակալի կարգավիճակով, որպեսզի տրանսֆերը լինի անվճար։ Դարպասապահը ևս 2 տարվա գործող պայմանագիր ունի «Ռեալ»-ի հետ։
Հիշեցնենք, որ տեղեկություններ էին շրջանառվում, որ Մադրիդյան ակումբը պայմանագրի ժամկետից շուտ խզման համար պատրաստ է Կասիլյասին միանվագ վճարել մնացած 2 տարվա աշխատավարձը՝ 14․5 մլն եվրո։