«Ամկար»-ը մերժել է ղազախական 2 ակումբների առաջարկները, որոնք ցանկանում էին ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանի տրանսֆերը։
Արզումանյանի ծառայություններով հետաքրքրվում են նաև Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող մի քանի ակումբներ։
Պերմյան ակումբը հույսեր է կապում Արզումանյանի հետ։ Նա Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2014/15թթ մրցաշրջանի աշնանային հատվածում մասնակցել է 8 հանդիպման։ Թիմը 3 հաղթանակ է տոնել, այդ թվում և «Դինամո»-ի և ԲԿՄԱ-ի նկատմամբ, 4 խաղ ավարտվել ոչ-ոքի և կրել 1 պարտություն։
Հիշեցնենք, որ Արզումանյանը մինչև «Ամկար» տեղափոխությունը հանդես էր գալիս «Ակտոբե»-ում։