Կամբոջան, Սիրիան և Ադրբեջանը հետաքրքրություն են ցուցաբերում ՇՀԿ-ի նկատմամբ, սակայն կան անդամակցության հստակ չափանիշներ, որոնք անհրաժեշտ է պահպանել: TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Անտոն Կոբյակովը, ով նաև BRICS-ում ու ՇՀԿ-ում նախագահության նախապատրաստության ու ապահովման կազմակերպչական կոմիտեի պատասխանատու քարտուղարն է: Կոբյակովն ընդգծել է, որ ՇՀԿ-ի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև Բանգլադեշը, Եգիպտոսն ու Շրի Լանկան։
«Սակայն գոյություն ունի կարգ, այնպես չէ, որ ցանկանաս ու անդամակցես: Կա 28 փաստաթուղթ, որոնցում նշված են կազմակերպությանն անդամակցելու հստակ կանոնները: ՇՀԿ-ին անդամակցելուց առաջ անհրաժեշտ է պահպանել դրանք»,- ասել է նա: