Samsung Electronics-ի կողմից հրապարակված երկրորդ եռամսյակի շահույթի գնահատականը մտահոգիչ է. ցուցանիշն ընկնում է 7-րդ եռամսյակն անընդմեջ։ Galaxy S6 և Galaxy S6 Edge սմարթֆոնների հաջող դուետը չի օգնել կորեական ընկերությանը՝ աշխատել ավելի, քան մեկ տարի առաջ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Samsung-ը երեքշաբթի հայտարարել է, որ ակնկալում է հունիսի 30-ին ավարտված եռամյակում ստանալ 6.1 մլրդ դոլար օպերացիոն շահույթ, ինչը 4 տոկոսով քիչ է, քան մեկ տարի առաջ։ Եկամուտը տարեկան կտրվածքով 8.4 տոկոսի անկում է արձանագրել՝ հասնելով 42.4 մլրդ դոլարի։ Ֆինանսական արդյունքների անկման «պատասխանատվությունն» ընկնում է հենց բջջային ստորաբաժանման վրա. մյուս ոլորտներում ամեն ինչ կարգին է։
Ներկայումս առկա է Galaxy S6 Edge-ի դեֆիցիտ։ Պարբերականի աղբյուրների տեղեկություններով՝ ընկերությունը պատրաստվում է բավարարել պահանջարկը, ինչը հավանաբար թույլ կտա ֆինանսական դրական արդյունքներ ցուցաբերել երրորդ եռամսյակում։