Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակումբի հետ համաձայնության է եկել նոր պայմանագրի հարցում։
52-ամյա մասնագետը լոնդոնյան ակումբ է վերադարձել 2013թ․։ Նա աշխատանքային երկրորդ տարում «Չելսի»-ին կրկին Անգլիայի չեմպիոն դարձրեց։ Ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը շատ գոհ է Մոուրինյոյի կատարած աշխատանքից։
The Guardian-ի փոխանցմամբ՝ Մոուրինյոն 4 տարով կերկարաձգի «Չելսի»-ի հետ սրտորագրած պայմանագրի ժամկետը։ Այդ մասին պաշտոնապես հայտարարվելու է օգոստոսի 8-ին։
Մոուրինյոյի տարեկան աշխատավարձը կազմելու է 10․3 մլն եվրո։