Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Իշխանության վեր պարզած խորհրդանիշը

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի, այսպես կոչված, մահափորձի մեջ մեղադրվող Գարեն Աթաջանյանի որդու խանութին քարով հարվածողն ու ապակիները կոտրողը եղել է Սյունիքի մարզպետի թիկնապահը՝ հայտնի Զարզանդ Նիկողոսյանը: Այդ մասին Աթաջանյանի փաստաբանն է հայտարարել: Տեղեկություններ են հրապարակվել նաև, որ Զարզանդ Նիկողոսյանին ստորագրությամբ ազատ են արձակել:

Սա բոլորովին զարմանալի չէ: Զարզանդ Նիկողոսյանին ազատ են արձակել նույնիսկ սպանությունից հետո, որ կատարվել էր Լիսկայի տան մոտ, և որի համար կալանավորվել էին Լիսկայի որդին և թիկնապահը: Եթե դրանից հետո են նրանք ազատ արձակվել, ապա ինչ-որ խանութի ապակի կոտրելն ինչ է, որ Լիսկայի թիկնապահին չներվի:

Փոխարենը իշխանությունները կարծես թե չեն ներում Բուդաղյաններին, որոնցից Ավետիքին Լիսկայի տան դիմաց Խաչատրյանները գնդակահարեցին, Արտակ Բուդաղյանը ողջ մնաց հրաշքով, որը հայկական բանակի գնդապետ է, իսկ Արա Բուդաղյանը ձերբակալվել է և կալանավորվել Լիսկայի դեմ, այսպես կոչված, մահափորձի կազմակերպման մեջ կասկածվելու համար:

Սա Հայաստանի խտացված պատկերն է, Լիսկան և նրա շուրջ առկա իրավիճակը վերածվել է ժամանակակից Հայաստանի մանրակերտի: Ահա այս Հայաստանն է, որ պետք է դիմագրավի բազմաթիվ մարտահրավերների՝ տնտեսական, քաղաքական, անվտանգության ոլորտներում, ներքին, արտաքին: Ահա այս Հայաստանն է, որ այդ ամենով հանդերձ՝ գտնվում է կարևոր տարածաշրջանի առանցքային դիրքում:

Լիսկան և նրա անպատժելի շրջապատն է Հայաստանի իշխանությունների պատասխանն այն բոլոր մարտահրավերներին, որ կանգնած են Հայաստանի առջև: Հայաստանում հազարավոր ոստիկաններ մոբիլիզացվում են՝ հանրային և պետական շահի դիրքերից հանդես եկող երիտասարդներին, քաղաքացիներին զսպելու համար, չեզոքացնելու համար, իսկ լիսկաների առաջ այդ նույն ոստիկանները նվաստացվում են շարունակաբար, նվաստացվում է մի ողջ պետականություն, որից ավելի ուժեղ է մի մարզպետ՝ իր ընտանիքով: Ավելի ճիշտ՝ պետականությունն ուժեղ կամ թույլ չէ, պետականություն պարզապես չկա: Որովհետև պետականությունը թույլ չի լինում, չի կարող թույլ լինել որևէ ընտանիքից, կլանից կամ որևէ «թայֆայից». կա՛մ դրանք կան, կա՛մ պետականությունը:

Հայաստանի դեպքում այդ «կամ-կամ»-ում հաղթել են ընտանիքները, բայց ոչ որպես հասարակության կարևոր բջիջ, այլ որպես հասարակության մեջ տարածված վարակ, հանրային առողջության վարակ, որովհետև խոսքը քրեական բարքերով միմյանց կապված չակերտավոր ընտանիքների մասին է: Նրանք փոխարինել են պետությանը, պետականությանը, որից էլ բխում են մնացյալ բոլոր առանցքային խնդիրները, որ Հայաստանը հասցրել են տնտեսական ճգնաժամի, ժողովրդագրական ճգնաժամի, բարոյահոգեբանական ճգնաժամի:

Եվ այդ գործում Լիսկան ունի առանցքային նշանակություն, ու պատահական չէ, որ նրա դեմ, այսպես կոչված, մահափորձի գործը և Արա Բուդաղյանի կալանավորումը դինամիկ զարգացում ունեցան այս օրերին, երբ լիկվիդացվում էր Բաղրամյան պողոտայի շարժումը:

Զուգահեռ այդ գործընթացը իշխող համակարգի համար հասարակության դեմ ավելի կարևոր նշանակություն ունեցող քայլ էր, քան բուն ոստիկանական գործողությունը պողոտայում: Ոստիկանությունը այլևս վաղուց Հայաստանում իշխանական ուժի խորհրդանիշ չէ: Ուժի և ամենաթողության խորհրդանիշը Լիսկան է, լիսկաները, և այդ պատճառով էլ իշխանությունները զուգահեռաբար «վեր» պարզեցին այդ խորհրդանիշը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում