The Daily Mail փոխանցմամբ՝ Կոռնելի համալսարանի հետազոտողները հարցում են անցկացրել կնոջ կազմվածքի մասին, որին մասնակցել է 502 կին: Մասնագետները պարզել են, որ այն մասնակիցները, որոնց դուր են եկել անսովոր ուտեստները, ինչպիսիք են տավարի լեզուն, ճագարի միսը և այլն, ավելի հաճախ են ճիշտ սնվել և եղել են ֆիզիկապես ակտիվ՝ համեմատած նրանց հետ, որոնց դուր չեն եկել այդ ուտեստները:
Բացի դրանից՝ այդ կանայք ավելի շփվող են: Նրանք ավելի հաճախ են գնացել իրենց ընկերների հետ ճաշելու: Գիտնականների խոսքերով՝ նիհարել ցանկացողները չպետք է մտածեն միայն սահմանափակումների մասին: Դրա փոխարեն մասնագետները խորհուրդ են տալիս փորձել ինչ-որ նոր, անսովոր բան: Նման փորձերը կարող են օգնել քաշ գցելուն և կյանքն ավելի հետաքրքիր դարձնելուն: