«Միլան»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ֆրանսիացի պաշտպան Ադիլ Ռամին համալրել է «Սևիլիա»-ի կազմը։
«Միլան»-ը 29-ամյա պաշտպանին հաջողություն է մաղթել նոր ակումբում։ Նա նախորդ մրցաշրջանում «ռոսսոներիներ»-ի կազմում 22 խաղ էր անցկացրել։
«Սևիլիա»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Ռամին հաջողությամբ բուժզննում է անցել։ Նա այսօր կներկայացվի որպես անդալուզյան ակումբի ֆուտբոլիստ։ Սպասվում է, որ նա 4 տարվա պայմանագիր կստորագրի։