Բրիտանացի քիմիկոսները ստեղծել են նոր նյութ, որն ունի ժամանակի ընթացքում «բուժվելու» ունակություն։ Այս մասին հայտնում է Vesti-ն։
Ինովացիոն տեխնոլոգիան, որն ի սկզբանե մշակված է օդանավի թևերի վերականգնման համար, թույլ կտա վերականգնվել գրեթե ցանկացած մակերևույթի՝ սմարթֆոնի կոտրված դիսփլեյից մինչև եղունգի լաք։
Նոր տեխնոլոգիան մշակել են Բրիսթոլի համալսարանի հետազոտողները՝ Դունկան Վասի ղեկավարությամբ։ Գիտնականի խոսքով՝ իր թիմին ոգեշնչել է մարդկային մաշկի վերականգնման հատկությունը։