Thursday, 25 04 2024
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է իր բաժանորդներին բջջային խարդախությունից պաշտպանելու միջոցների մասին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակական համալիր միջոցներ է ձեռնարկում իր բաժանորդներին՝ հայտնի և հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար: Օրինակ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն արգելափակում է անցանկալի կարճ հաղորդագրությունների հոսքը իր բաժանորդներին (spam filter) և ժամանակավորապես արգելափակում է միակողմանի կամ երկկողմանի զանգերը՝ միջազգային ուղղություններով, եթե նկատվել են զանգվածային զանգեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների հեռախոսահամարներով:

Այս հարցում նաև չափազանց կարևոր է ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների կողմից խարդախության դեպքեր նկատելիս այդ մասին ընկերությանն անհապաղ տեղյակ պահելը, ինչը թույլ կտա առավել համակարգված կերպով և բաժանորդների հետ համագործակցությամբ պայքարել բջջային խարդախության դեմ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաև համագործակցում է իրավապահ մարմինների, հեռահաղորդակցության այլ օպերատորների, իր գործընկերների ու մատակարարների հետ՝ բաժանորդների հանդեպ բջջային խարդախությամբ հարձակումները կանխելու և ապահով հաղորդակցության ծառայություններ մատուցելու ուղղությամբ:

Բջջային խարդախության տեսակները բազմազան են և նպատակ ունեն դրդելու բաժանորդին այնպիսի քայլերի, որոնց հետևանքով հնարավոր է դառնում գումար գանձել բաժանորդի հաշվեկշռից, ստանալ անձնական տվյալներ կամ անգամ մուտք գործել բանկային հաշիվ, եթե բաժանորդը հաճախ է օգտվում բանկային ծառայություններից՝ բջջային սարքի միջոցով:

Հայտնի են բջջային խարդախության բազմաթիվ տեսակներ: Օրինակ՝

ա. առաջարկվում են վիրուսային ծրագրեր, որոնք բաժանորդի բջջային սարքի միջոցով կամ ունեցած անձնական տվյալների օգտագործմամբ որոշակի գործողություններ են կատարում,

բ. անհայտ ծագում ունեցող ինտերնետային կայքերից բաժանորդի սարքում տեղադրվում են տարատեսակ ծրագրեր, որոնց միջոցով առանց բաժանորդի համաձայնության զանգեր են կատարվում և կարճ հաղորդագրություններ են ուղարկվում,

գ. բջջային սարքի միջոցով առանց բաժանորդի համաձայնության հավաքագրվում են նրա տեղորոշման և նախընտրությունների մասին տվյալներ (metadata),

դ. բաժանորդի հեռախոսն օգտագործվում է որպես հեռակառավարվող սարք՝ տարատեսակ գործողություններ իրականացնելու համար (օրինակ՝ բաժանորդի բջջային համարից բաժանորդի կոնտակտային հասցեներով գովազդային SMS ուղարկելու համար):

Սակայն բջջային խարդախությունից կարելի է խուսափել՝ հետևելով մի քանի բավականին պարզ քայլերի:

Ինչպե՞ս վարվել բջջային խարդախության չենթարկվելու համար

  1. Բջջային սարքերի համար սահմանեք գաղտնաբառ և կիրառեք այն՝ սարքը երկար ժամանակով տեսանելիության դաշտից թողնելու կամ երկար ժամանակ չօգտագործելու դեպքում:
  2. Զերծ մնացեք գաղտնաբառերը, PIN-կոդերը և այլ խիստ գաղտնի անձնական տեղեկությունները էլեկտրոնային նամակներում՝ բջջայինից կամ առցանց հասանելի որևէ այլ նամակագրությունում պահելուց:
  3. Սարքը կորցնելու կամ գողացվելու դեպքում, անմիջապես տեղեկացրեք այդ մասին հաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերությանը: Այնուհետև փոխեք բջջային սարքի միջոցով առցանց մուտքի բոլոր հնարավոր գաղտնաբառերը (օրինակ՝ առցանց բանկային հաշիվ մուտք գործելու գաղտնաբառը):
  4. Զերծ մնացեք անհայտ և/կամ անծանոթ աղբյուրներից հավելվածներ տեղադրելուց կամ ֆայլեր ներբեռնելուց, հատկապես՝ սմարթֆոններում կամ պլանշետային համակարգիչներում, նախքան տեղադրելը ծանոթացեք ծրագրի թույլտվությունների հետ:
  5. Զերծ մնացեք անհայտ կամ անծանոթ հեռախոսահամարներին զանգահարելուց:
  6. Նախքան բջջային սարքը վաճառելը կամ այլ անձանց օգտագործման փոխանցելը վերականգնեք գործարանային կարգավորումները և ջնջեք Ձեր կողմից տեղադրված ամբողջ բովանդակությունը:
  7. Ժամանակակից բջջային սարքերի զգալի մասն ունի հեռավորության վրա արգելափակվելու կամ, կորելու կամ այն գողացվելու դեպքում, դրանց հետևելու ներկառուցված հնարավորություններ: Օգտագործեք նաև այդ նպատակին ծառայող հավելվածներ: Սարքի համար նախատեսված նմանատիպ հնարավորությունների մասին հավելյալ տեղեկությունների համար պարբերաբար ծանոթացեք սարքը արտադրող ընկերության պաշտոնական կայքէջում հրապարակվող նորություններին և նորույթների մասին հայտարարություններին:
  8. Կիրառել կանխարգելիչ միջոցներ՝ արգելափակել անծանոթ, կասկածելի և անցանկալի համարները, ինչպես նաև տեղադրել հակավիրուսային ծրագրեր:

Ի՞նչպես կապվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ

111 թեժ գիծ

Հեռախոսային
ՎիվաՍել-ՄՏՍ-ի հեռախոսահամարներից ընկերության օպերատորներին կարելի է միանալ` զանգահարելով 111: Այլ հեռախոսահամարներից անհրաժեշտ է հավաքել 093 297111 (կամ +374 93 297111` արտասահմանից զանգահարելիս):

Առցանց

Մուտք գործելով «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալի «111 օնլայն» էջը և առցանց զրուցելով մեր օպերատորների հետ:

http://mts.am/individual-customers/Information-Security/Mobile-security

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում