Իսպանական Պամպլոնայում նախօրեին մեկնարկել է ամենամյա Սան-Ֆերմին փառատոնը՝ տոն Նավարայի հովանավոր սուրբ Ֆերմինի պատվին: Փառատոնի գլխավոր առանձնահատկությունը ցուլերի հետ վազքն է, հայտնում է korrespondent.net-ը:
Իսպանիայից և այլ երկրներից մի քանի հազար զբոսաշրջիկ հավաքվել է քաղաքի կենտրոնական հրապարակում՝ իրար վրա գինի լցնելով:
Մեկ շաբաթ ամեն օր կանցկացվեն ավանդական մրցավազքեր, որոնց ընթացքում ցուլերը հետապնդում են քաղաքի փողոցներում վազողներին: